News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Ես Հայաստանի Հանրապետությունում և Երևանում ինչ-որ մեկի խնդրանքով կամ ինչ-որ մեկի ծառայությունների պատճառով չէ, որ պետք է ձայն հավաքեմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե իր անունը կապվում է «օրենքով գողերի» հետ և նույնսիկ տեղեկություն կա, որ նրանք են օգնել իրեն ընտրությունների ժամանակ։

«Երբ ասում եք, որ միշտ շրջանառվում է, կարող եք 2-րդ դեպք ասել, բացի այն, որ պարոն Սանասարյանը հայտարարել էր։ Ես արդեն ասել եմ, որ այս մարդկանց անձամբ չեն ճանաչել և կողմ եմ քվեարկելու օրենքի նախագծին։ Հանեք այդ շրջանառությունից այս խոսակցությունը։ Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետությունում և Երևանում ինչ-որ մեկի խնդրանքով կամ ինչ-որ մեկի ծառայությունների պատճառով չէ, որ պետք է ձայն հավաքեր։ Փառք Աստծո ես նախորդ ընտրություններին էլ եմ բավական ձայն հավաքել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ