News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանում 500 հազար մարդ տառապում է թերսնման տարբեր ձեւերից: Այս մասին հայտարարել է Հայաստանում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Ելենա Միլոշեւիչը:

Նրա խոսքով՝ տվյալ փաստը բացասաբար է անդրադառնում երկրի հնարավորությունների վրա, քանի որ պարենի նկատմամբ հասանելիության սահմանափակման դեպքում անհնար է որպես տնտեսության շարժիչ ուժ մարդկային ներուժի լիարժեք իրականացումը: «Նման իրավիճակը բազմաթիվ գործոնների, այդ թվում գյուղատնտեսական ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործման արդյունք է, ինչը տարբեր խնդիրների, օրինակ՝ էմիգրացիայի պատճառ է դառնում»,- նշել է նա:

Միլոշեւիչը նկատել է, որ Հայաստանն ունի ներուժ եւ բնական ռեսուրսներ ոչ միայն պարենային խնդրի լուծման, այլ նաեւ այդ ոլորտում աճի շարժիչ ուժ դառնալու համար: «Երկրում կան մարդկային ռեսուրսներ, սակայն կա ողջ արդյունաբերական շղթայի հարթման արդյունավետության հետ կապված խնդիր՝ սննդամթերքի արտադրությունից մինչեւ սպառում»,- նշել է նա:

«Անհրաժեշտ է հաշվի առնել մարդու գնելու ունակությունը: Բացի այդ, կարեւոր է անհրաժեշտ պայմաններ ստեղծել բիզնեսի համար հողային բարեփոխումների անցկացման, ջրային ռեսուրների կառավարման արդյունավետության բարձրացման միջոցով եւ այլն»,- եզրափակել է Միլոշեւիչը:

Նշենք, որ նոյեմբերի 27-ին ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագիրը (ՀՊԾ) Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպել է միջազգային համաժողով՝ նվիրված մթերային ներդրումների հնարավորությանը եւ գործարարության զարգացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Ամենաշատ