News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսական ներուժը մարդկային ռեսուրսի մեջ է: Այս մասին նոյեմբերի 27-ին 2018-2020 թվականների Թուրինյան գործընթացի մասին իրազեկման հարցով հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արեւելյան հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը:

Նրա խոսքով՝ Հայաստանն արդյունաբերական, տեքստիլ արտադրության, թեթեւ արդյունաբերության ոլորտներում, ոսկերչական գործում լուրջ հնարավորություններ ունի, որոնք կարող է իրականացնել մարդկային կապիտալի զարգացման միջոցով:

«Դուք ունեք տնտեսության կայացած ոլորտներ, սակայն դրանք զարգացման կարիք ունեն: Մենք գյուղատնտեսության եւ կրթության զարգացման համար հիանալի ծրագրեր ունենք, եւ դրանց իրականացումը մեծ ներդրում կլինի Հայաստանի տնտեսական զարգացման համար»,- նշել է նա:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ