News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է կրճատել Հյուսիսատլանտյան դաշինքի բյուջեին վճարումների ծավալը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով CNN-ին։

Պենտագոնում եւ ՆԱՏՕ-ում նրա աղբյուրների համաձայն՝  մինչեւ վերջերս դաշինքի բյուջեի մոտ 22 տոկոսը բաժին էր ընկնում այն միջոցներին, որոնք տրամադրում էր Վաշինգտոնը։ Թրամփի վարչակազմը մտադիր է կրճատել այդ ցուցանիշը մինչեւ 16 տոկոս։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Գերմանիան ծածկում է բյուջեի 14,8 տոկոսը։

Աղբյուրներից մեկը նշել է, որ ԱՄՆ-ը խնայված միջոցները կուղղի Եվրոպայում անվտանգության ոլորտի մի շարք ծրագրերի ֆինանսավորմանը։ Դրանց թվում են ծրագրերն Ուկրաինայում եւ Վրաստանում։ CNN-ի տվյալներով՝ դաշինքի մյուս պետությունները պատրաստ են փոխհատուցել դեֆիցիտը, որը կգոյանա ամերիկյան կողմի հատկացվելիք միջոցների կրճատումից հետո։

Հեռուստաալիքը նշում է, որ Վաշինգտոնի այս քայլը  խորհրդանշական է, քանի որ ՆԱՏՕ նշված բյուջեն, որը կազմում է 2,5 մլրդ դոլար, չի արտացոլում դաշինքի պետությունների բոլոր ռազմական ծախսերը։ Այդ բյուջեից, մասնավորապես, միջոցներ կհատկացնեն ՆԱՏՕ կենտրոնակայանների սպասարկմանը, որոշ գործողությունների իրականացմանը՝ պաշտպանական ոլորտում համատեղ ներդրումների տեսքով, ինչպես նաեւ այլ կարիքների։

Հրապարակման մեջ բերվում են ՆԱՏՕ ներկայացուցչի մեկնաբանությունները։ Նա նշել է, որ ՆԱՏՕ երկրները «համաձայնեցրել են ծախսերի բաշխման նոր բանաձեւը»։ Համաձայն նոր կանոնների՝ դաշինքի բյուջեում եվրոպական երկրների եւ Կանադայի ներդրումը կավելանա, իսկ ԱՄՆ-ի կողմից կկրճատվի։ CNN-ի տեղեկություններով՝ համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել անցած շաբաթ։

Թրամփը բազմիցս քննադատել է ՆԱՏՕ մտնող երկրներին, որ նրանք, իր կարծիքով, բավականաչափ միջոցներ չեն ծախսում դաշինքի հավաքական պաշտպանության ապահովման համար։ Սպիտակ տան ղեկավարը ՆԱՏՕ մասնակից բոլոր երկրներից պահանջել է կարճ ժամկետում պաշտպանական ծախսեը հասցնել մինչեւ ՀՆԱ 2 տոկոսը։ Անցած տարի դաշինքի գագաթաժողովում ունեցած ելույթի ժամանակ նա առաջարկել է, որպեսզի այդ երկրները ոչ միայն կատարեն այդ պարտավորությունը, այլեւ ավելացնեն ծախսերը մինչեւ ՀՆԱ 4 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Մեր կատարած աշխատանքն Ուկրաինային դնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհին...
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Մասնակիցները Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին կարծիքներ կփոխանակեն...
Կիևը և ՆԱՏՕ-ն փոխգործակցության ամենաբարձր մակարդակին են հասել. Զելենսկի
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան լինելու է ՆԱՏՕ-ում, քանի որ այլևս հնարավոր չէ պատկերացնել Եվրոպայի և եվրատլանտյան հանրության անվտանգությունն առանց Ուկրաինայի արդյունավետ մասնակցության...
Ամենաշատ