News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ երկրների առաջնորդներն այսօր Բիշքեկում համատեղ հայտարարություն են ընդունել, որում հույս են հայտնել երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների մասին պայմանագիրը (ՌՀՍՊ), հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ցավում ենք Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի գործողության դադարեցման կապակցությամբ, խորապես մտահոգված ենք Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների մասին պայմանագրի ապագայի համար, որի գործողության ժամկետը լրանում է 2021 թվականի փետրվարին»,- ասվում է հայտարարության մեջ:

Երկրների առաջնորդները նաեւ նշել են «իրավիճակի շարունակվող վատթարացումը միջազգային անվտանգության ոլորտում եւ դրա պահպանման իրավական մեխանիզմների թուլացումը, այդ կապակցությամբ ռիսկերի եւ սպառնալիքների մեծացումը, ինչպես նաեւ աշխարհի տարբեր տարածաշրջաններում կոնֆլիկտածին մակարդակի բարձրացումը»: Հայտարարության մեջ նշվում է նաեւ «տիեզերական տարածքում սպառազինությունների մրցավազքի իրական հեռանկարներն ու այն ռազմական առճակատման հարթակի վերածելը»:  

Պետությունների ղեկավարները բոլոր երկրներին կոչ են արել «համատեղ աշխատել սպառազինությունների վերահսկման, զինաթափման եւ չտարածման հարցով միջազգային համաձայնությունների գործող համակարգի զարգացման եւ ամրապնդման ուղղությամբ»:

Հայտարարության մեջ նշվում է նաեւ «միջազգային հարաբերություններում հաճախակի դարձած՝ այլ պետությունների ներքին գործերին միջամտության եւ ուժի կիրառման, ինչպես նաեւ առանձին երկրներին նպատակաուղղված, ապակառուցողական տեղեկատվական-քարոզչական ազդեցության միջոցով խնդիրների լուծման փորձերը»:

Հայտարարության մեջ ընդգծվում է աշխարհում լարվածության օջախների թվի աճը: ՀԱՊԿ երկրների ղեկավարները նշել են «միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար համաշխարհային հանրության համագործակցության կատարելագործման անհրաժեշտության մասին» եւ կոչ արել «ուժգնացնել համակարգված եւ արդյունավետ աշխատանքը՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»:

ՌՀՍՊ-ն ստորագրվել է Մոսկվայի եւ Վաշինգտոնի կողմից 2010 թվականին: Դրա պայմանների համաձայն՝ կողմերից յուրաքանչյուրը կրճատում է ռազմավարական հարձակողական սպառազինություններն այնպես, որ պայմանագրի ուժի մեջ մտնելուց 7 տարի անց եւ հետագայում դրանց թիվը չգերազանցի 700 միավորը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, սուզանավերի բալիստիկ հրթիռների եւ ծանր ռմբակոծիչների համար, 1550 միավորը դրանց վրա մարտագլխիկների համար, 800 միավորը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, սուզանավերի բալիստիկ հրթիռների եւ ծանր ռմբակոծիչների չկիրառված սարքավորումների համար: Համաձայնագիրն ուժի մեջ է մնում 10 տարվա ընթացքում՝ մինչեւ 2021-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ