News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 26-ին Արեւիկ գյուղի ճանապարհին վիճաբանության ժամանակ Ալաշկերտ գյուղի բնակիչը ինքնաձիգով կրակել է քաղաքացու ոտքին։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Նոյեմբերի 26-ին ժամը 12։20-ի սահմաններում «Արմավիր» ԲԿ-ից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկորային կոտրվածք, ոսկրային դեֆեկտով/ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Սաղաթել Վարդանյանն է։

Ժամը 12։00-ի սահմաններում Արեւիկ գյուղից դեպի Ալաշկերտ գյուղ տանող ճանապարհի դաշտամիջյան հատվածում վիճաբանության ժամանակ Ալաշկերտ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արսեն Պետրոսյանը իր մոտ եղած «ԱԿ 74» տիպի 5,45 մմ տ/չ ինքնաձիգով կրակել է Ս. Վարդանյանի ոտքին՝ պատճառելով վնասվածք: Ոստիկանները պարզել են նաեւ, որ Ս. Վարդանյանի հետ դեպքի վայր եկած կողմնակիցներ՝ Ալաշկերտ գյուղի բնակիչներ, 37-ամյա Կարեն Վարդանյանը, 36-ամյա Սեթ Վարդանյանը, 60-ամյա Սմբատ Վարդանյանը, 48-ամյա Արթուր Վարդանյանը եւ 37-ամյա Բաղդասար Բաղդասարյանը վիճաբանել են Ա. Պետրոսյանի հետ եկած Ալաշկերտ գյուղի բնակիչներ՝ 48-ամյա Արթուր Հարությունյանի, 26-ամյա Հակոբ Սահակյանի, 40-ամյա Ռոման Սարգսյանի եւ 34-ամյա Երեմ Հարությունյանի հետ։

Ոստիկանները պարզել են նաեւ, որ վիճաբանությանը ականատես է եղել ոստիկանության Մեծամորի բաժնի ՊՊԾ դասակի 2-րդ ջոկի աշխատակից, ոստիկանության սերժանտը, ով դեպքից անմիջապես հետո դեպքի հանգամանքների վերաբերյալ տեղեկություն է հայտնել իր վերադասին, որ Սեդրակ Վարդանյանը, ում ամբողջական տվյալները պարզում են, եւ Բոնդո Վարդանյանը, ում ամբողջական տվյալները պարզում են, մահակներով կոտրել են Opel մակնիշի ավտոմեքենայի դիմապակին եւ կողային ապակին։ Հայտնաբերվել  է 5,45 մմ տ/չ ինքնաձիգի 2 կրակված պարկուճ, 1 փամփուշտ, կոտրված փայտեր, ա/մ-ի կոտրված ապակիներ եւ արյան հետքեր:

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՔՕ-ի 112 հոդվածի 1-ին մասի, 235 հոդվածի 1-ին մասի եւ 185 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ