News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վերջին շաբաթներին սուրճի գները բարձրացել են մոտ մեկ քառորդով՝ արձագանքելով Լատինական Ամերիկայում արտադրության կրճատմանը, տեղեկացնում է The Wall Street Journal-ը։

Ֆյուչերսների գնանշումները Intercontinental Exchange (ICE) բորսայում հասել են մեկ ֆունտը 1,17 դոլարի հոկտեմբերի կեսին 0,93 դոլարի համեմատ։ Սուրճի պաշարները պահեստներում պակասել են 78 հազար պարկով (1 պարկը՝ 60 կիլոգրամ)։

Կարծիք կա, որ հիմնական պատճառը երաշտ տարին է եղել Հոնդուրասում, որը արաբիկա սուրճի արտադրության ծավալով աշխարհում երրորդն է Բրազիլիայից եւ Պերուից հետո։

Փորձագետները նշում են, որ շուկայում սպասվում է գների հետագա բարձրացում։ Այդ է վկայում բորսայում կարճ դիրքերի նվազագույն կրճատումը (այդ գործարքները կիրառվում են, երբ ակտիվը էժանանում է), ինչը շարունակվում է հուլիսից։

Սուրճի միջազգային կազմակերպությունը (ICO) կանխատեսում է, որ սուրճի արտադրությունը 2019-2020 գյուղատնտեսական տարում կնվազի 0,9 տոկոսով՝ մինչեւ 167 մլն պարկ (10 մլն տոննա)։ Այդ թվում արաբիկայի հավաքման ծավալը կարող է նվազել 2,7 տոկոսով՝ մինչեւ 96 մլն պարկ։ Դա նվազագույն ծավալն է վերջին չորս տարիներին։

Սուրճի պահանջարկն աշխարհում, ինչպես սպասվում է, կբարձրանա։ Մասնավորապես, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կանխատեսվում է 3 տոկոս աճ առաջիկա տարում, Եվրոպայում՝ 1-2 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ