News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի անվտանգության ծառայության Չերկասկի մարզի աշխատակիցները կասեցրել են միջազգային հաքերական խմբավորման գործունեությունը, որի միջոցով հանցագործները հափշտակում էին Եվրոպայի եւ ԱՄՆ-ի էլեկտրոնային վճարային համակարգերի օգտատերերի միջոցները, հաղորդում է 112.ua-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի անվտանգության ծառայությանը:

«Հատուկ ծառայության աշխատակիցները պարզել էին, որ մեքենայությունների կազմակերպիչները Կիեւում բնակվող Ռուսաստանի քաղաքացի է եւ Չերկասկի մարզի երեք բնակիչ: Հաքերական հատուկ ֆորումների միջոցով կիբերհանցագործները գնում էին օտարերկրացիների վճարային հաշվեհամարների տվյալները: Յուրացված միջոցներով նրանք ձեռք էին բերում ապրանքներ հայտնի արտասահմանյան ինտերնետային խանութներից: Այնուհետեւ արտադրանքն իրացնում էին Ուկրաինայում առցանց ծառայությունների միջոցով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հաքերները զբաղվում էին այդ գործունեությամբ 2010 թվականից, իսկ նրանց տարեկան շրջանառությունը կազմում էր 500-700 հազար դոլար: Բնակության վայրում խուզարկության ժամանակ իրավապահները առգրավել են համակարգչային տեխնիկան եւ հայտնաբերել անօրինական ճանապարհով գնված ապրանքներ՝ սմարթ ժամացույցներ, iPad, Iphone, GoPro տեսախցիկներ, նավիգատորներ, ավտոմեքենայի տեսագրող սարքեր, էխոլոտներ եւ այլն, ինչպես նաեւ ավելի քան 5 հազար դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ