News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Իրապես շատ պատասխանատու պահ է, ինչպես տեսաք այս ամենը բխում է մեր պայմանավորվածություններից, այս ամենը բխում է մեր քաղաքականությունից, որ անհրաժեշտ է ձեւավորել մի միջավայր, որ եթե մենք գործնական աշխատում ենք խաղաղ գործընթացի ուղղությամբ, անհնար է սպասել դրական առաջընթաց, եթե մենք չունենք համապատասխան միջավայր: Այս մասին այսօր` նոյեմբերի 30-ին «Բարի գալուստ Հայաստան» բարեգործական միջոցառման ժամանակ, լրագրողներին ասա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցին` նշելով, որ սակայն միջավայրն այնպիսին է, որ անհնար է սպասել որեւէ ճեղքումներ, կամ անմիջական արդյունքներ այս մեկ միջոցառումով:

«Շատ էական էր, որ այս ծրագիրն իրականացվում էր լրագրողների մակարդակով, այսինքն այն մակարդակով, որ լրագրողները կարծիք, տեղեկատվություն ստեղծող մարդիկ են եւ մենք հնարավորություն ունեցանք, որ մեր կողմից երկու հոգի, մեկ հոգի էլ Ացախից հնարավորություն ունեցան լինել այնտեղ, իրենց բնագավառի գործընկերների հետ հանդիպեցին, տեսան, չեն եղել պաշտոնական հանդիպումներ ու սա էլ է մտածված, որ նույն 3 հոգին եղան Հայաստանում, նույն հանդիպումներն ունեցան այստեղ, որ կարողացանք համակարգել, որ մենք կարող ենք այլ հարցերի շուրջ աշխատել եւ մենք ունենք այս արդյունքը: Ես չեմ ուզում շտապել, չեմ ուզում անմիջապես կառուցել մնացած բոլոր քայլերը, որովհետեւ, այո, ես դրական եմ գնահատում այս փաստը, դրական եմ գնահատում, որ սա տեղի ունեցավ, եւ մենք շատ ողջամիտ ձեւով կարողացանք այնպես անել, որ Ադրբեջանից եկած լրագրողները կարողացան լինել եւ Հայաստանում եւ Արցախում: Մենք ստեղծեցինք մի նոր բովանդակություն, որը շատ էական է եւ ես տեսնում եմ դրականը, որը ցանկանում եմ շատ զգուշորեն օգտագործել, որպեսզի մենք կարողանանք շարունակել կառուցողական, շարժվել, դեպի այդ կարեւոր նպատակը, միջավայրի ձեւավորմանը, այդ թշնամության մակարդակը վերանայելուն: Եւ սա հետեւողականություն է պահանջում»,-ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր է նաեւ նմանատիպ այցելություն լինի արդեն պատգամավորների մակարդակով, նախարարն ասաց, որ պատգամավորները քաղաքական գործիչներ են, որոնք աշխատում են տարբեր այլ հարթակներում եւ ինքը չի շտապում ասել, թե հաջորդը ինչ մակարդակով կլինի:

«Լրագրողական, փորձագիտական մակարդակն իմ կարծիքով բավական լավ, դրական մակարդակ է, որովհետեւ վերաբերում է այն մարդկանց, ովքեր տեղեկատվություն ստեղծողն են, ինչ-որ տեսնում են եւ իրենց ազդեցությունն ունեն այդ առումով եւ զգուշորեն մենք քննարկում, վերլուծում ենք` ինչպես օգտագործել սրա լավագույնը»,-հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ