News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ալբանիայում ավարտվել են երկրաշարժից հետո ողջ մնացածների որոնողական-փրկարարական աշխատանքները․ աղետի զոհերի թիվը կազմել է 51 մարդ, հայտնում է Associated Press-ը։

Ենթադրվում է, որ փլատակների մեջ այլեւս ոչ ոք չի մնացել։

Երկրի վարչապետ Էդի Ռամայի խոսքերով՝ երկրաշարժի հետեւանքով ավելի քան 1465 շենք վնասվել է մայրաքաղաք Տիրանայում եւ 900 շենք՝ Դուրեսում։

Մոտ 2000 մարդ վնասվածքներ է ստացել։

Առնվազն 4000 մարդ անօթեւան է մնացել։

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Ալբանիայում 6,4 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ էր տեղի ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ