News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Պարոն նախարար, այս նախագիծը Սահմանադրական դատարանի անդամների վիճակը վատթարացնող, թե՞ բարելավող բնույթ ունի: Այսօր` դեկլտեմբերի 2-ին,  Ազգային ժողովի Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստին նման հարցադրում արեց ՀՀ արդարադատոթյան նախարար Ռուստամ Բադասյանին ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը` անդրադառնալով` ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի գնբալու նախագծին:

«Պարոն նախարար, այս նախագիծը Սահմանադրական դատարանի անդամների վիճակը վատթարացնող, թե՞ բարելավող բնույթ ունի: Երկրորդ, ի՞նչ չափանիշով են ընտրվել հենց Սահմանադրական դատարանի անդամները,  ասենք ինչո՞ւ այդ նույն  կանոնը չեք ուզում կիրառել Վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ, Վերաքննիչ դատավորների, Ազգային ժողովի պատգամավորների, ես էլ օրինակ կուզենայի, որ  իմ 4 տարի 3 ամսվա աշխատավարձն ու խրախուսումները տային եւ  գնամ իմ համար ըմբոշխնեմ ձմեռային երեկոների հաճույքը Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրերում: Հաջորդ` ի՞նչ չափանիշով է ընդունվել 7-րդ գլխի ուժի մեջ մտնելու պահը եւ արդյոք այստեղ չկա նախկին դատավորներից ազատվելու խնդիր, ոչ թե նորընտիր 2 դատավորներից: Հետո դուք հարկատուների հետ զրուցե՞լ եք, հարկատուները պատրա՞ստ են աշխատանք չկատարող դատավորի կերակրել  եւ դուք չեք գտնում, որ սրանով մենք աղճատում ենք կենսաթոշակի իրավունքի ինստիտուտը:

Գեւորգ Պետրոսյանը նաեւ հարցրեց  արդարադատության նախարարին, թե  ասում եք ՍԴ ճգնաժամ, թող կոնկրետ ասի` ինչ ճգնաժամի մասին է խոսքը` նշելով,  որ իր իմանալով ճգնաժամն այն վիճակն է, երբ տվյալ պետական մարմինը չի կարողանում իրականացնել իր գործառույթները:

«Ընդեղ մի ճգնաժամ կա, ում անունն է Վահե Գրիգորյան, այդ ի՞նչ օբյեկտիվ անհնարին իրավիճակ է, երբ ՍԴ-ն չի կարողանում գործեր քննել եւ որոշումներ կայացնել»,-ասաց նա:

Արադադատության նախարարար Ռուստամ Բադասյանն էլ ասաց, որ ինքը վերջին հարցից կպատասխանի եւ նշեց, որ դատական համակարգի նկատմամբ հանրության  կողմից անվստահություն կա եւ ճգնաժամ ասելով դա ի  նկատի ունեն:

«Երկրորդը` ճգնաժամ ասելով մենք  ի նկատի ունենք, որ Սահմանադրական փոփոխությունները քննարկելիս ասել ենք, որ ՍԴ մոդելը սխալ է,  ժողովուրդ ջան, եւ  իրապես արդարադատություն իրականացնող ՍԴ ունենալու համար պետք է որ առաջադրող մարմինները լինեն 3-ը` դատավորների ընդհանուր ժողով, Կառավարություն, Հանրապետության նախագահ, այսինքն` պետք է  ներառական մասնակցություն լինի ՍԴ ձեւավորմանը, որպեսզի չլինի իրավիճակ, որ մեկ քաղաքական ուժի քմահաճույքով ՍԴ ձեւավորվի: Սակայն այդ մոդելն այդպես էլ կյանքի չի կոչվել, քանի որ ՍԴ անդամների ճնշող մեծամասնությունը արդեն իսկ պաշտոնավարում էին որպես ՍԴ դատավորներ»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ ինքը չի կարծում, որ կենսաթոշակի իրավունքն է աղճատվում, քանի որ օրենքով կանոնանկարգվում է, որ ՍԴ դատավորները կարող են կամավոր վաղ կենսաթոշակի անցնել եւ նման միջազգային փորձ կա:

 Անդրադառնալով հարկատուների հարցին, նախարրան ասաց, որ այստեղ մտահոգություն ունեն, սակայն պետք է տան հաջորդ հարցը, թե որքանով են պատրաստ հարկ վճարել եւ վարձատրել իրենց կողմից վստահություն չունեցող ՍԴ դատավորների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ