News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես հարգում եմ ցանկացած պաշտոնյայի, որը նախկինում գործել է, նաեւ Սերժ Սարգսյանն է շատ դրական գործել, որովհետեւ ունեցել ենք Սահմանադրություն, ինչ-որ սահմաններ պահել է, բայց Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Սիլ» կոնցեռնի ղեկավար, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը ԵԺԿ գագաթաժողովում հայտարարել է, որ հեղափոխության անվան տակ իշխանության եկածներն իրականում որեւէ հեղափոխական փոփոխություն չեն մտցրել, Խաչատուր Սուքիասյանը դա սուտ հայտարարություն որակեց՝ նշելով. «Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է իր, իր փեսայի, իր չգիտեմ ում համար: Սերժ Սարգսյանին ես շատ լավ ճանաչում եմ, իր հետ շատ լավ զրույց եմ ունեցել: Եթե Սերժ Սարգսյանն ինձնից գործարան է խլել, ես չեմ կարծում, որ իր հետ լավ հարաբերություն եմ ունեցել: Ես ասել եմ՝ բարիդրացիական հարաբերություն, չեմ ասել լավ հարաբերություն:

Սերժ Սարգսյանը շատ վատ ընկեր է, որովհետեւ երբ որ երկիրը կառուցվում էր, երբ ինքը Ղարաբաղից եկավ, ես իրեն շատ լավ հիշում եմ: Ինքը իր բոլոր հին ընկերներին մոռացավ: Մինչեւ անգամ ումից ինքն ընդունեց նախագահությունը, նրան էլ մոռացավ: Էդ խաբելը շատ վատ բա  է էս երկրում: Եթե առաջին դեմքի մակարդակով մարդը կարող է սուտ խոսել, կործանված է եւ այդ մարդը, եւ միջավայրը, որոտեղ ինքն ապրում է»,-ասաց գործարարը:

Նա անդրադարձավ նաեւ ԵԺԿ գագաթաժողովին եւ Սերժ Սարգսյանի ելույթին. «Եթե գիտեն, որ այս երկրում այս մասշտաբի կոռուպցիա է եղել եւ այդ մարդուն Եվրոպայում ամբիոն են տալիս, որ խոսի, դա նշանակում է, որ եվրոպական երաշխիքներ են տալիս: Ես ուզում եմ հասկանալ՝ Եվրոպայում այդ պաշտոնյաները երկակի ստանդարտ ունե՞ն, թե ինչ ձեւով են առաջնորդվում, հարաբերվում: Ինձ համար անհասկանալի եւ անընդունելի է դա»:

Հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը դրական բաներ չի արել, նա արձագանքեց. «Չկա այդպիսի պաշտոնյա, որ դրական բաներ չանի: Ոնց կարող է կառավարող մարդը դրական բաներ չանի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ