News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 1-ին, 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը: Նրա հոգեհանգստի արարողություն տեղի կունենա դեկտեմբերի 3-ին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվության ծառայությունից։

Ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18.00-20.00-ը, Սուրբ Հովհաննես (Կոնդի) եկեղեցում, հրաժեշտի արարողությունը` դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12.00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում (հասցե` Մարշալ Բաղրամյան պող., 24):

Նշենք, որ Դավիթ Սեդրակյանը եղել է մի շարք միջազգային կոնֆերանսների և թեմատիկ սեմինարների ակտիվ կազմակերպիչներից, երկար տարիներ եղել է «ՀՍՍՀ ԳԱ Զեկույցներ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը, ապա՝ ՀՀ ԳԱԱ «Աստղաֆիզիկա» ամսագրի գլխավոր խմբագիրը: Դ. Բլաշկերի հետ նա կազմել և հրատարակել է «Superdense QCD Matter and Compact Stars» միջազգային հանդեսը, եղել է Վ. Համբարձումյանին նվիրված «Ambartsumian's Legacy and Active Universe» գրքի համախմբագիրը: Դավիթ Սեդրակյանը «Ստացիոնար աքսիալ-սիմետրիկ դաշտերը Էյնշտեյնի տեսությունում» աշխատանքի համար 1970թ. ստացել է ՀԼԿԵՄ պետական մրցանակ, 1999թ. արժանացել է Անանիա Շիրակացու մեդալի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ