News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է վերսկսել Լիբանանի կառավարությանն անվտանգության կարիքների համար 105 մլն դոլարի հատկացումը: Այս մասին հայնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կոնգրեսականներից մեկի օգնականին:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 1-ին, գործակալությունը տեղեկացրել էր, որ Սպիտակ տունը դադարեցրել է Լիբանանին ռազմական աջակցության ցուցաբերումը: Գործակալության տեղեկություններով՝ Պետքարտուղարությունը Կոնգրեսին այս որոշման մասին իրազեկել էր առանց այն ընդունելու պատճառները նշելու: Տեղեկացված աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ այդ քայլը կարող է պայմանավորված լինել Լիբանանում ընթացող բողոքի ցույցերով:

Հոկտեմբերի 17-ից Լիբանանում սկսված բողոքի զանգվածային ցույցերը հանգեցրել էին Սաադ Հարիրիի գլխավորած կոալիցիոն կառավարության հրաժարականին: Նոյեմբերի 19-ին ցուցարարները Բեյրութի կենտրոնում տապալել էին խորհրդարանի նստաշրջանի անցկացումը: Ցուցարարները հիմա փորձում են հասնել անցումային կառավարության ստեղծմանը, որը կնախապատրաստի եւ երկրում կանցկացնի արտահերթ ընտրություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ