News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Apple ամերիկյան ընկերությունը երկուշաբթի օրը հրապարակել է այն հավելվածների ցուցակը, որոնք առավել հաճախ այս տարի ներբեռնել են iPhone սմարթֆոնների սեփականատերերը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Անվճար հավելվածների վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է YouTube-ը։ Երկրորդ տեղում Instagram-ն է, երրորդ տեղում՝ հաղորդագրությունների փոխանակման Snapchat-ը։ Առաջին հնգյակը փակում են կարճ տեսանյութերի ստեղծման եւ դիտման համար TikTok հարթակը եւ Messenger-ը։

iPhone-ի համար ամենաշատ ներբեռնված վճարովի ծրագրերի ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Facetune ծառայությունը։ Այն նախատեսված է բջջային հեռախոսով արված լուսանկարների խմբագրման համար։ Ամենահանրահայտ անվճար խաղ է ճանաչվել Mario Kart Tour-ը։ Վճարովի խաղերի վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Minecraft-ը։

Apple-ը նաեւ ներկայացրել է այն հավելվածների վարկանիշը, որոնք փորձագետների կարծիքով, ամենահաջողվածն են եղել ընթացիկ տարում։ iPhone սմարթֆոնների համար դա Spectre Camera ծառայությունն է, որը նախատեսված է «երկար» լուսանկարելու համար։ iPad պլանշետների համար ամենահաջողված է ճանաչվել Moleskine հավելվածը, որը նոթատետրի եւ նկարչական ալբոմի գործառույթներ ունի։

Ինչպես գրում է ոլորտային 9to5Mac պորտալը, տարվա լավագույն հավելվածները նշվել են երկուշաբթի օրը Նյու Յորքում մշակողների հետ Apple-ի աշխատակիցների հանդիպումից հետո։ Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին, որ ընկերությունը այդ օրը տարատեսակ ծրագրային ապահովումներին նվիրված շնորհանդես կանի։ 9to5Mac-ը արձանագրում է, որ դա չափազանցված էր։ Apple-ը նոր սարքեր կամ հավելվածներ չի ներկայացրել։

1976թ․ հիմնադրված Apple-ը, բացի iPhone-ից եւ iPad-ից, արտադրում է iMac համակարգիչներ, MacBook նոթբուքեր, iPod երաժշտական ձայնարկիչներ եւ այլ բարձր տեխնոլոգիական տեխնիկա։ Ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը ամերիկյան Կուպերտինոյում է, աշխարհում ամենախոշորներից է։ Նրա շուկայական շրջանառությունը հասնում է մոտ 1,2 տրիլիոն դոլարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Ամենաշատ