News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանում ներդրումային միջավայրը շարունակում է մնալ չբարելավված, ներդրողներն ինչպես գալիս են Հայաստան, այնպես էլ հիասթափված հեռանում են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Նա անդրադարձավ Երեւանի կենտրոնում հյուրանոց կառուցելու պատմությանը, որը ձգվում է տարիներով. «Հեղափոխությունից հետո ամեն մեկս պետք է մեր աշխատանքը կատարենք ու ժողովրդի սպասելիքներն իրականացնենք՝ լինի ընդդիմություն թե դիմություն: Օրինակ, ես Հայաստան էի հրավիրել իմ գործընկերներին՝ Աբու Դաբիի թագաժառանգին եւ Արաբական Միացյալ Էմիությունների «Ռոտանա» հյուրանոցների ցանցի ղեկավարին: Վերջինս եկել էր Երեւան, որպեսզի երկու հյուրանոց կառուցեր Երեւանում՝ զբոսաշրջությունն ավելի զարգացնելու նպատակով:

Իսկ թագաժառանգն ուզում էր Երեւանի կենտրոնում հիվանդանոց կառուցել իր հոր անունով, որպեսզի կարիքավորներն անվճար օգտվեին: Նրանք հանդիպել են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ: Հանդիպումը տեւել է կես ժամ, մարդիկ հիասթափված դուրս են եկել ու իրենց ներդրումների մասին մոռացել, ժամանակավորապես սառեցրել են:

Ինչ ասում եմ, անձամբ կարող եք ճշտել Երեւանի քաղաքապետից ու ճարտարապետից»,-ասաց Ծառուկյանը:

«Ասենք թե միլիարդատերը գալիս է, ուզում ներդրում անի, հիվանդանոց կառուցի, անվճար լինի, մարդիկ օգտվեն, ուզում է հյուրանոցներ կառուցի:

Կարեւորն այն է, որ ամեն մարդ իր աշխատանքին տիրապետի, որ իր գնահատականը պետք է տրվի իր կատարած գործերով, ոչ թե ճարտար խոսելով, կամ դատարկ-դատարկ խոսելով:

Եթե մարդը գալիս է Երեւան եւ ուզում է կառուցել երկու հյուրանոց, ասում է՝ պատրաստ ենք վճարելու: Աբու Դաբիի թագաժառանգն ուզում է հիվանդանոց կառուցի, որը հոր անունով լինի թագավորի, եւ կարողանան մարդիկ օգտվեն, դրանից լավ առաջարկ կա՞, որ մեկն արել է»,- ասաց նա:

Հարցին, թե ինչու են մերժել, Ծառուկյանն արձագանքեց. «Դա կարող եք անձամբ քաղաքապետին եւ ճարտարապետին հարցնել, որ եղել է այդպիսի հանդիպում, եւ ինչու են հիասթափված հեռացել եւ իրենց ծրագրերը սառեցրել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ