News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիության հետ հարաբերություններում իրավիճակը կարող է շատ բարդանալ, եթե ԵՄ-ը «խելքի չգա» առեւտրի եւ ՆԱՏՕ հարցերում։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Reuters-ը։

«Եվրոպական միությունը ԱՄՆ-ին վերաբերվում է շատ, շատ անարդարացի առեւտրի հարցում,- ասել է Թրամփը Լոնդոնում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ։- ԱՄՆ եւ Եվրոպայի միջեւ դեֆիցիտը երկար, երկար տարիներ աստղաբաշխական է եղել հօգուտ նրանց։ Ես կփոխեմ դա եւ կփոխեմ շատ արագ»։ «Ճիշտ չէ, երբ (մեզնից) օգտվում են ՆԱՏՕ հարցում եւ օգտվում են առեւտրի հարցում, եւ հենց դա էլ տեղի է ունենում։ Մենք չենք կարող թույլ տալ դա»։ «Մենք քննարկում ենք Եվրոպական միության հետ առեւտուրը, եւ դրանք պետք է խելքի գան, այլապես ամեն ինչ շատ դժվար կլինի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ