News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Rolls-Royce ընկերությունը ցուցադրել է Phantom ֆլագմանի դիզայներական տարբերակը՝  Magma Red էքսկլյուզիվ կարմիր բյուրեղային երանգով: Գույնի խորությանը հասնելու եւ լուսարձակման էֆեկտ ստեղծելու համար սեդանի թափքը ներկել են հախճապակու մասնիկներով հատուկ լակի 5 շերտով: Յուրաքանչյուր շերտը 5 ժամից ավելի ողորկել են ձեռքով, փոխանցում է Motor-ը:

Առանձնահատուկ «Ֆանտոմի» մշակման համար պատասխանատու էր Գուդվուդից (Մեծ Բրիտանիա) Bespoke Collective դիզայներական բյուրոն: Արտասովոր էքստերիերից բացի, միակ օրինակով պատրաստված սեդանը տարբերվում է ձեռքով ստեղծված սրահով, որը կարելու համար օգտագործվել է կաշվի 9 տարատեսակ: Հատուկ շտրիխ են հաղորդում ինտերիերի լակի 6 շերտով ծածկված փայտե տարրերը:

Նստատեղերի եւ «արկտիկական սպիտակ» դռների քարտերի հետ կոնտրաստ ստեղծելու համար ղեկային անվահեցը եւ մերձղեկային փոխարկիչների մակերեւույթը ծածկված է կարմիր կաշվով: Դրանից բացի, վառ կարմիրով է կատարված բրելոկը, Rolls-Royce լոգոտիպի փորագրումը եւ հետեւի նստատեղերի պատկերի եզրավորումը: Աստղային երկնքի արդյունքը ստեղծված է առաստաղին 1600 կարմիր լուսադիոդներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Ամենաշատ