News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Անհնար կլիներ պատկերացնել, որ Գերմանիան լիներ ՆԱՏՕ-ի մաս, եթե նա չճանաչեր նացիստական հանցագործությունները՝ ներառյալ Հոլոքոստը: Այս մասին Delfi պարբերականում իր հոդվածում նշել է վերլուծաբան Վլադիմիրաս Լաուչիուսը՝ զուգահեռ անցկացնելով Հայոց ցեղասպանության ճանաչված չլինելու հետ: 

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը:

«Այնուամենայնիվ, Թուրքիան, որը չի պատրաստվում խոստովանել, որ ցեղասպանություն է իրականացրել քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, ասորիների եւ հույների դեմ, ՆԱՏՕ-ի անդամ է:

Հյուսիսատլանտյան պայմանագրի նախաբանում ասվում է, որ պայմանագրի կողմերը «վճռական են պաշտպանելու իրենց ժողովուրդների ազատությունը, ընդհանուր ժառանգությունը եւ քաղաքակրթությունը, որոնք հիմնված են ժողովրդավարության, անհատական ազատության եւ օրենքի գերակայության վրա»:

Վերոնշյալ սկզբունքներից ո՞րն է պահպանում Թուրքիան: Արդյոք դա նրան հաջողվո՞ւմ է: Ինչպե՞ս կարելի է պահպանել այն քաղաքակրթությունը, որին նա չի պատկանում կամ պահպանել, այն սկզբունքները, որոնց այդ երկրում հազիվ են հետեւում:

Եթե ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար անհրաժեշտ է պարզապես ունենալ ուժեղ բանակ, առերեւույթ ժողովրդավարություն եւ արեւմտյան երկրների հետ որոշ ընդհանուր շահեր, ապա ինչպե՞ս է պատահել, որ  Ռուսաստանը դեռ ՆԱՏՕ-ի մաս չէ:

Ոմանք կարող են ասել, որ Ռուսաստանը խախտում է անձեռնմխելիության սկզբունքները Հարավային Օսիայում եւ Ուկրաինայում, այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի երկրների համար սա, կարծես, այլեւս անհաղթահարելի բարոյական եւ իրավական խնդիր չէ 1974 թվականից հետո, երբ թուրքական զորքերն օկուպացրեցին Հյուսիսային Կիպրոսը:

Այժմ Թուրքիան նաեւ հնարավորինս օկուպացնում է Սիրիայի տարածքը, Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում նաեւ պարեկային գոտիների համար:

Իսկ ի՞նչ կասեք սպառազինության եւ ռազմական համատեղելիության խնդրին: Թուրքիայի կողմից ռուսական S-400 հրթիռային համակարգեր գնելուց եւ ՍՈՒ-57 կործանիչներ գնելու հարցը դիտարկելուց հետո, այլեւս, կարծես թե, Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցը լուրջ խոչընդոտ չէ: Ակնհայտ է, որ սպառազինությունների եւ թուրքերի միջոցով իրականացվող անուղղակի ինտեգրումն արդեն ընթանում է:

Ռուսական իշխանությունները չեն ճանաչում խորհրդային հանցագործությունները եւ արդարացնում են Ստալինի վայրագությունները: Թուրքիան միանգամայն նույնն է անում՝ չընդունելով, որ ծրագրել եւ իրագործել է հայկական, ասորական եւ հունական ցեղասպանությունները` ուղղորդված զանգվածային սպանություններով, խոշտանգումներով եւ անապատային աքսորներով: Ավելին, թուրքական օրենսդրությունը թույլ է տալիս քրեական հետապնդում իրականացնել այն մարդկանց նկատմամբ, ովքեր հաստատում են թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունները` պնդելով, որ դա վիրավորում է թուրք ժողովրդին: Սա շատ նման է Վլադիմիր Պուտինի ռուսական օրենքին եւ այդ երկրի պատմության գաղափարական քարոզչությանը:

Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը` դաժանության, կտտանքների եւ գաղափարական արդարացման առումով, շատ նման է նացիստների կողմից իրականացված հրեական Հոլոքոստին: Օրինակ՝ Օսմանյան կայսրությունում մեծ համբավ ունեցող բժիշկ Մեհմեդ Ռեշիդը հայտնի էր նրանով, որ հայերին վերաբերվում էր որպես երկրորդ կարգի մարդկանց՝ նրանց ստորադասելով, իր կարծիքով, ավելի առաջադեմ մահմեդականներից:

Նա հրամայում էր պայտել հայ աքսորյալներին, որպեսզի ավելի զվարճալի լինի աքսորի ճանապարհին նրանց նայելը: Նա նաեւ սիրում էր խաչել նրանց՝ հաշվի առնելով հայկական կրոնը: 1978-ին, Թուրքիայում, ՆԱՏՕ-ի անդամ երկրում, հրատարակվեց հանրագիտարան, որը նկարագրում է Մեհմեդ Ռեշիդին որպես «մեծ հայրենասեր»:

Իրենց նացիստական ապագա գործընկերների նման, թուրք բժիշկները դաժան փորձեր էին իրականացնում «երկրորդ կարգի» մարդկանց վրա: Օրինակ՝ հայերին ներարկում էին տիֆի տենդով հիվանդների արյուն՝ դրա դեմ պատվաստանյութ որոնելու համար: Վերոնշյալ փորձարկումներով հայտնի բժշկի համար Ստամբուլում նույնիսկ թանգարան է կառուցվել, նա համարվում է թուրքական մանրէաբանության հայրը:

Տրապիզոնի առողջապահության վարչության պետ Ալի Սաիբը ջանասիրաբար կատարել է իր մասնագիտական պարտականությունը՝ ստիպելով հղի հայ կանանց եւ երեխաներին թույն խմել, իսկ հրաժարվելու դեպքում նրանց խեղդում էին ծովում: Սաիբը սիրում էր մորֆինի մահացու չափաբաժին ներարկել հայ աքսորյալներին, որոնք հրաշքով փրկվել էին անապատի միջով անցած աղետալի ճանապարհորդությունից: Նա նաեւ երեխաներին սպանում էր շարժական տաք գոլորշու լոգանքներում:

Այժմ Թուրքիայում փողոցներն ու նշանակալից հասարակական վայրերը կոչվում են ցեղասպանության կազմակերպիչների անուններով `Թալեաթ, Ջեմալ, Էնվեր: Հետաքրքիր կլիներ, եթե ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ՝ Գերմանիան, փողոցներ անվաներ, օրինակ ՝ Հիմլերի անունով:

Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հիմնական խնդիրն այն չէ, որ այն արգելափակում է մերձբալթյան պաշտպանական ծրագրերը, գնում է ռուսական S-400-ը` հրաժարվելով ամերիկյան սպառազինությունից, աջակցում է ԴԱԵՇ-ի եւ Ջաբհաթ ալ Նուսրա-ի մարտիկներին, օկուպացնում Սիրիայի տարածքները, որտեղ իր արաբական դաշնակիցների հետ միասին ոչնչացնում է քրիստոնեական համայնքների մնացորդները Փոքր Ասիայում:

Հիմնական խնդիրն այն չէ, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոպայում տեսնում է ժողովրդագրական եւ մշակութային վերածնված Օսմանյան կայսրություն, որտեղ բարձր ծնելիությամբ թուրք բնակչությունը կկարողանա պարտադրել սեփական կանոնները: Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ հիմնական խնդիրը չի կայանում նրա գործողությունների, նպատակների, քաղաքական եւ սոցիալական իրողությունների կամ Արեւմուտքի նկատմամբ նրա վերաբերմունքի մեջ (այս մոտեցումն ամենեւին չպետք է զարմացնի դարեր անց) Խնդիրն այստեղ ոչ թե թուրքական մոտեցումն է, այլ՝ արեւմտյանը:

Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի կողմից պաշտոնապես ճանաչվել է Թուրքիայի քրիստոնյաների` հայերի (սպանվել է առնվազն 1,5 միլիոն մարդ), հույների (սպանվել է մոտ 750 000 մարդ) եւ ասորիների (մոտ 300 000 զոհ) ցեղասպանությունները:

Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է նաեւ Եվրախորհրդարանի, Եվրոպայի խորհրդի եւ, վերջերս՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից: Այն ճանաչվել է նաեւ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների՝ ներառյալ Լիտվայի կողմից: Շվեյցարիայում, Սլովակիայում, Հունաստանում եւ Կիպրոսում քրեական հետապնդում է նախատեսված Հայոց ցեղասպանության ժխտման համար: Սլովակիան եւ Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ են, ճիշտ այնպես, ինչպես Թուրքիան, որը համառորեն ժխտում է ցեղասպանությունը: Դա մի տեսակ ֆանտազմագորիա է: Դեռ կարծո՞ւմ եք, որ վերոհիշյալ երկրները պատկանում են ընդհանուր քաղաքակրթությանը, ընդհանուր ժառանգությանը եւ ընդհանուր սկզբունքներին:

Ինչ վերաբերում է այս իրավիճակին, ապա Թուրքիան եւ իր դաշնակիցները դեռեւս առանձնակի խնդիրների չեն բախվում: Շատերն անգամ ուրախանում են եւ, ըստ երեւույթին, հպարտանում նման դաշնակից ունենալու ընդհանուր (ներիր ինձ, Տեր) ժառանգությամբ:

Ճիշտ է, որ Թուրքիան Սառը պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ի կարեւոր հակակշիռ էր եւ պետք է ենթադրել, որ Թուրքիան դեռեւս չի մտել Եվրամիություն ոչ առանց պատճառների:

Կար ժամանակ, որ հույս կար, որ Թուրքիայում իրավիճակը կբարելավվի: Փոխարենը, այն ավելի վատացավ: Եվ այսպես, ինչքան հեռու է այն գնում, այնքան ավելի դժվար է դառնում բացատրել եւ արդարացնել խորացող արժեքային անջրպետը:

Հաշտարար մոտեցումը շարունակելը նույնիսկ ավելի կեղծավոր կլիներ, քան մինչ այժմ լռությունը ցեղասպանության խնդրի շուրջ, սելեկտիվ ամնեզիան, չխոսելն այն մասին, թե ինչը կարող է անհարմարություն պատճառել կամ անօգուտ է թուրք ընկերների համար, մեղմ ասած, պատիվ չի բերում նրանց: Նման մոտեցումը մասամբ համընկնում է 1939-ին Ադոլֆ Հիտլերի ասածի հետ, երբ նա կիսվեց լեհերին ոչնչացնելու իր ծրագրերով. «Ի վերջո, ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացման մասին»: Այլ կերպ ասած` ոչ ոքի չի հետաքրքրում: Իսկ նրանք, ովքեր պաշտպանում են արեւմտյան արժեքները, միթե՞ չպետք է մտածեն նաեւ դրա մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ