News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարինա լողափը տասնամյակներ շարունակ դեպի իր կողմն է ձգել Չենաի քաղաքի բնակիչներին։ Արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ ափամերձ գոտին մի քանի կիլոմետր երկարությամբ ծածկված է փրփուրով, որը, մասնագետների խոսքերով, սպառնալիք է ներկայացնում մարդկանց առողջության համար հայտնում է Nat- geo-ն։

Փրփուրի մեջ խաղում են երեխաները, իսկ մեծահասակները սելֆի են անում իրենց ընտանիքների հետ միասին։ Թամիլնադ նահանգի աղտոտվածության վերահսկման խորհուրդը հայտնել է, որ ուժեղ անձրեւների հետեւանքով ծովի մեջ մեծ քանակությամբ կոյուղաջրեր են լցվել, որոնք ֆոսֆատ են պարունակում։ Փրփուրն առաջացել է լվացող միջոցների մնացորդներից, որոնք միացել են այլ արտանետումների հետ եւ լցվել են լողափ։

Նման խնդիրներ Չենաիում ամեն տարի են առաջանում, սակայն 2019թ․ դրանք հատկապես շատ են։

«Մարդկանց համար վնասակար է փրփուրի հետ շփումը, սակայն նրանք պարզապես չեն հասկանում բոլոր վտանգները»,- ասել է Հետազոտությունների ազգային կենտրոնի գիտնական Պրավակար Միշրան։

Նա հավելել է, որ Չենաիի եւ մյուս խոշոր քաղաքների կոյուղաջրերի միայն 40 տոկոսն է պատշաճ մաքրվում։

«Մնացածն ընկնում են ծովի մեջ, եւ ահա թե ինչ է տեղի ունենում։ Կեղտաջրերը այժմ ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում Հնդկաստանի լողափերի համար, քան ծովի մակարդակի բարձրացումը»,- նշել է Միշրան։

Նրա խոսքերով, կամավորները Չենաիի լողափը վերջերս մաքրելիս երկու ժամվա ընթացքում մոտ մեկ տոննա աղբ են հավաքել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ