News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նորանշանակ դեսպան Անդրե Յոհաննես Գրոնեուալդին (Andre Johannes Groenwald) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ (նստավայրը՝ Կիեւ):

Նախարարի տեղակալը հաջողություն մաղթեց դեսպանին առաքելության իրականացման գործում եւ հույս հայտնեց, որ նա կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը։

Գրիգոր Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումներին, ինչպես նաեւ ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններին։

ԱԳ նախարարի տեղակալն ու դեսպանը կարեւորեցին քաղաքական երկխոսության ակտիվացումը, գործնական քայլերի իրականացումը՝ կողմերի միջեւ տնտեսական հնարավորություններն ուսումնասիրելու եւ գնահատելու, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, զբոսաշրջության, ադամանդագործության, գինեգործության, դեղագործության եւ այլ ոլորտներում հեռանկարային համագործակցության զարգացումն ընդգծելու նպատակով։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային կարեւորություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ