News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի խորհրդարանն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, շարունակում է այս տարվա վերջին քառօրյա նիստերը. Օրակարգում 40 հարց է:

Այս քառօրյայում խորհրդարանը կշարունակի քննարկել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը:

Նշենք, որ նախօրեին ԱԺ-ն չընդունեց  «Լուսավոր Հայաստանի» հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որով հնարավորություն է տրվում, որ ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոններում նշանակվեն համակարգից դուրս անձինք:

Օրակարգում է ՃՈ տուգանքների բալային համակարգի անցնելու օրենսդրական փաթեթը:

Այս քառօրյայում կքննարկվի նաեւ ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորություն տող աղմուկ հանած օրինագիծը:

Օրակարգում են նաեւ, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին,

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,

«Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին,

«Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու մասին հարցը,

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին,

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ այլ նախագծեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Ամենաշատ