News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 20
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Արդեն մեկ տարի է ՀՀԿ-ն միջազգային տարբեր հարթակներում բարձրաձայնում է, որ ՀՀ-ում ժողովրդավարություն չկա, որ քաղաքական հետապնդումներ կան: Այս մասին, այսօր դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Եթե նայեք Սերժ Սարգսյանի ելույթը, այդ տեքստը մինչեւ իր ելույթը տարբեր հարթակներում տարածվում է, բայց դա որեւէ ազդեցություն չի ունեցել պրոցեսների վրա եւ միջազգային հարթակներում որեւէ ազդեցություն չի ունեցել:

Առաջին վայրը, որտեղ այդ խնդիրը կարող է առաջանալ, ԵԽԽՎ-ն է, Մոնիտորինգի հանձնաժողովն է, որը մի քանի օրից նիստ ունի: Այդ տեղերում դեռ որեւէ բան չի եղել, թեեւ նրանք թափոններով նամակներ են ստանում Հայաստանի այսօրվա քրգործերի մասին: Իրենք հետեւում են պրոցեսներին եւ տեսնում են, որ խնդիր չկա: Եթե այդ խնդիրը լինի, ես չեմ սպասելու, որ ԵԽ-ից ասեն, ես այստեղից ասելու եմ»,-ասաց Մարուքյանը:

Նա անդրադարձավ նաեւ իրենց քաղաքական ուժի դեմ հակաքարոզչությանը. «Երբ մենք բարձրաձայնում ենք այդ խնդիրները, մեզ վրա հաձակվում է ֆեյքերի կարմիր բանակը, իշխանությանը քծնողների մի բրիգադ: Վարչապետը գալիս էստեղ ընդունում է մեր բարձրացրած օրակարգը, ասում է՝ այո, կոռուպցիայի հարցում բարձր նշաձող ենք սահմանել պետք է հետեւենք, բայց ինչ-որ մարդիկ էս 5-6 օր հարձակվել են մեզ վրա, ուզում են իշխանությանը ծառայություն մատուցեն: Էդքան քծնելուց իրենց վրայից կարող է հոտ գա»:

Տպել