News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 21
USD
479.34
EUR
531.59
RUB
7.78
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը  գրավոր հարցադրում է ուղղել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին կապված Շվեդիայում գործող թուրքական Nordic Monitor–ի հրապարակման հետ կապված։

Կարո Փայլանը հետաքրքրվել է, թե Թուրքիայի զինված ուժերը Հայաստանի դեմ հարձակման «Ալթայ» անունով ծրագիր ունե՞ն։

«Այդ ծրագիրը դեռ արդիակա՞ն է։ Ի՞նչ նպատակով եւ ի՞նչ շարժառիթով է այն կազմվել։ Հայաստանի ժողովրդի մոտ այդ պնդումների պատճառով առաջացած անհանգստությունը վերացնելու եւ խաղաղության սպասելիքները կրկին վերականգնելու համար ջանքեր գործադրելո՞ւ եք»,–իր հարցադրման մեջ գրել է Կարո Փայլանը։

Նշենք, որ Շվեդիայում գործող թուրքական Nordic Monitor վերլուծական կենտրոնը հայտնել էր, թե Թուրքիան 2000–ականներին ծրագրավորել է հարձակվել Հայաստանի դեմ։ Թուրքական իշխանությունները դեռ այս թեմայի հետ կապված որեւէ պարզաբանում չեն տվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ