News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպացի ներդրողները, որոնք ավելի քան վեց տրլն եվրո գումաի ակտիվներ են տրամադրում, կոչ են անում Եվրամիության կառավարություններին արագացնել 2050 թվականի կլիմայական չեզոքության նպատակի ամրապնդմանն ուղղված ջանքերը, տեղեկացնում է Reuters-ը։

Նամակում 44 ընկերություններ, այդ թվում՝ Allianz-ը, Handelsbanken-ը, Aberdeen Investment-ը եւ Aegon NV-ը, նշել են, որ օրենքը ներդրողներին ավելի մեծ վստահություն կհաղորդի երկարաժամկետ որոշումներ ընդունելիս էկոլոգիապես պատասխանատու նախագծերի առումով։

Այս քայլը ի ցույց է դնում կլիմայի փոփոխության հանդեպ ներդրողների բարձր ուշադրությունը ինչպես ռիսկի, այնպես էլ հնարավորության տեսակետից։

Նշելով այդ խնդրի անտեսման «աղետալի ազդեցությունը»՝ ընկերությունները մատնանշել են, որ կլիմայի չվերահսկվող փոփոխությունը կարող է համաշխարհային տնտեսության վրա 23 տրլն դոլար նստել։

«Եվ հակառակը, կլիմայի փոփոխության ոլորտում ավելի ակտիվ գործողությունները կարող են 26 տրլն դոլար բերել մինչեւ 2030 թվականը»,- ասվում է նամակում։

ԵՄ 28 անդամ երկրների մեծ մասը ստորագրել է պարտավորություն ԵՄ շրջանակում մինչեւ 2050 թվականը դառնալ կլիմայական առումով չեզոք։ Օրենքը կստիպի բոլոր անդամ պետություններին հասնել կլիմայական չեզոքության մինչեւ 2050 թվականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ