News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մեր գնահատականով՝ «Լուսավոր Հայաստան»-ը դարձել է այս իշխանությունների ստվերը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Դիտարկմանը, որ ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել իր իսկ թիմակիցը՝ Սերգո Կարապետյանն, Աշոտյանը արձագանքեց․

«Ով ով, նախկին թիմակիցների մասին նման գնահատականներ գոնե «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը չպետք է անի, որովհետև այս մեկ տարվա ընթացքում իրեն լքեցին իր սանիկը, իր վարչության անդամը, իր շնորհիվ պատգամավոր դարձած և առանձնացած մարդը։ Հետո ինչ ծանր է Նիկոլ Փաշինյանի վիճակը, որ Էդմոն Մարուքյանն է փորձում իրեն պաշտպանել։ Մեր գնահատականով «Լուսավոր Հայաստան»-ը դարձել է այս իշխանությունների ստվերը, բայց հիշեք, որ ստվերը գոյություն ունի, քանի դեռ արև կա, քանի դեռ Նիկոլ Փաշինյանի գործերը լավ են, այդ ստվերը գոյություն կունենա, բայց հենց արևը խամրեց, այդ ստվերն էլ է վերանալու։ Սա ֆիզիկայի օրենք է»։

Տպել
Ամենաշատ