News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 Թուրքիայի մի շարք քրդական կուսակցություններ հավաքվել են Դիարբեքիրում եւ համատեղ արձանագրություն ստորագրել։

Թուրքական Artigercek կայքի փոխանցմամբ՝  Դիարբեքիրում հավաքված քրդական կուսակցությունները համատեղ ընդունած արձանագրության մեջ կոչ են արել քուրդ ժողովրդին ճնշումների ու բռնության դեմ միավորել ուժերը։ «Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունը գործող միջազգային օրենքները եւ նորմերը խախտելով՝ մեր ժողովրդի կողմից ընտրած քաղաքապետերին հեռացնում եւ իր մարդկանց է նշանակում։ Այսպիսով հարված է հասցվում ժողովրդավարությանը»,–նշվել է արձանագրության մեջ։

Քրդական կուսակցությունների հավաքը նախաձեռնել էր Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական կուսակցություն «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը։

 

Տպել
Ամենաշատ