News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազության Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Դ. Կարապետյանի հաղորդմամբ, Դալմայի այգիներում գինու հնձանի քանդման ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում իրականացվում են ստուգողական գործողություններ՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոնից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերին ահազանգ էր ստացվել, որ Դալմայի այգու տարածքում քանդել են 16-17-րդ դարերի գինու հնձան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ