News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 19
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ամերիկացի ռեփեր Juice WRLD-ը (իրական անունն է Ջարեդ Հիգինս) մահացել է 21 տարեկան հասակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն հղում կատարելով TMZ պորտալին:

Հաղորդվում է, որ երգիչը ստացել է սրտի կաթված Չիկագոյի միջազգային օդանավանակայանում, ուր նա ժամանել էր կիրակի առավոտյան Կալիֆոռնիայից: Երբ դեպքի վայր են ժամանել բժիշկները, նա դեռեւս գիտակցություն ուներ, նրա բերանից արյուն էր հոսում: Ռեփերն անհապաղ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Մահվան պատճառը ներկայումս հայտնի չէ:

Ռեփեր Juice WRLD-ն առավել հայտնի է իր All Girls Are the Same եւ Lucid Dreams երգերով: Այս տարվա մայիսին նա ճանաչվել էր որպես լավագույն նոր արտիստ Billboard Music Awards մրցանակաբաշխության արդյունքում, որն ամեն տարի անցկացնում է Billboard պարբերականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ