News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Համաձայնագիրն ուղղված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանը ֆինանսական շուկայի ոլորտում՝ հետագա գործունեության դյուրինացման համար։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին օրենքի» վավերացման քննարկման ընթացքում, դեկտեմբերի 9-ին ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների շրջանակում հանձինս Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կենտրոնական բանկի, Բելառուսի Հանրապետության կառավարության եւ Ազգային բանկի, Ղազախստանի Հանրապետության կառավարության եւ Ազգային բանկի, Ղրղզստանի Հանրապետության կառավարության եւ Ազգային բանկի, Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Կենտրոնական բանկի, նախատեսվում է ստեղծել միասնական ֆինանսական շուկա ծառայությունների ոլորտում (բանկային գործ, ապահովագրության ոլորտ, ծառայություններ արժեթղթերի շուկայում)։

Բացի այդ, համաձայնագիրը նախատեսում է գործունեության տարբեր տեսակների իրականացման արտոնագրերի փոխադարձ ճանաչում՝ հնարավոր խտրականության բացառման եւ ԵՏՄ անդամ երկրների շուկաների հասանելիության ապահովման համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ