News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 28
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Հակածխախոտային օրենքը մշակելիս Հայաստանի առողջապահության նախարարությունը հաշվի է առել համանման օրենսդրություն ունեցող մյուս երկրների փորձը: Այս մասին դեկտեմբերի 9-ին ԱԺ նիստում «Ծխախոտի արտադրանքի եւ դրա փոխարինիչների օգտագործումից առողջության համար առաջացող վնասի կրճատման եւ կանխման մասին» մասին օրինագծերի փաթեթի եւ կից օրենքների քննարկման ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Նա հայտնեց, որ այս օրենսդությունը կարող է դրական ազդեցություն ունենալ միայն այն փաստից կախված, թե վերջնարդյունքում ինչպիսի միջոցառումներ կընտրվեն:

«Եվ եթե այս օրենսդրական նախաձեռնությունը Հայաստանում ներկայացվի օրենքի տեսքով, ապա Հայաստանում ծխողների թիվը ամեն օր 1-2 տոկոսով կկրճատվի»,- նշեց փոխնախարարը:

Նշենք, որ այս օրենսդրական փաթեթով նախատեսվում է նաեւ արգելել ծխախոտի օգտագործումը փակ հաստատություններում։ Ծխելու սահմանափակումներ կմտցվեն հանրային տրանսպորտում, մանկական հրապարակներում, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում եւ բուժկենտրոններում, կրթական եւ մշակութային հաստատություններում։

Բացի այդ, նախատեսված են որոշակի կանոններ ծխախոտի իրացման համար, ինչպես նաեւ սահմանափակումներ են մտցվել ծխախոտի արտադրանքի գովազդում։

Կարգախախտների հանդեպ կկիրառվեն տուգանքներ։ Եթե տրանսպորտային միջոցի վարորդը վարելու ժամանակ բռնվի ծխախոտ կամ փոխարինիչ ծխելիս, կտուգանվի նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։

Ծխախոտի կամ փոխարինիչի ծխելու արգելքը խախտելը պաշտոնական անձանց կողմից կտուգանվի նվազագույն աշխատավարձի 100 կամ 200-ապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց պարագայում՝ 50-ապատիկի չափով։ Միեւնույն ժամանակ, պաշտոնատար անձի կողմից նույն խախտումը առաջին խախտումից հետո երեք ամսվա ընթացքում ենթադրում է կրկնակի տուգանքի գանձում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ