News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Եթե դատավորներն իրավական խախտում են արել, դա պետք է ունենա իրավական հետեւանքներ, ոչ թե իրավախախտում կատարած դատավորներին դարձնել էլիտար թոշակառուներ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Մեր պատկերացումներով սա ընդամենը նախագիծ է, որը նպատակ ունի հեռացնել ՍԴ հին անդամներին եւ դատարանը լրացնել այս իշխանությունների համար վստահելի անդամներով, ինչը չի նշանակում, որ համակարգը բարեփոխվելու է եւ ունենալու ենք անաչառ դատավորներ»,-նշեց նա:

Սամսոնյանն ասաց՝ իրենց համար անընդունելի է իշխանության կողմից չսիրված դատավորներին թոշակի ուղարկելու համար փող հատկացնելը. «Սրանով դուք լուծում եք ընդամենը քաղաքական խնդիր, սրանով մենք չենք հասնելու համակարգային բարեփոխման։ Եթե դատավորներն իրավական խախտում են արել, դա պետք է ունենա իրավական հետեւանքներ, ոչ թե իրավախախտում կատարած դատավորներին դարձնել էլիտար թոշակառուներ, որոնք չեն հասել կենսաթոշակային տարիքին։ Եթե նրանք չեն համապատասխանել ժողովրդավարությանը, վնասել են պետականությանը, ինչո՞ւ է պետությունը ձեռք մեկնում նրանց ու թողնում պատվով հեռանալ»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ թոշակի գնացած դատավորները կստանան իրենց աշխատավարձը, Անի Սամսոնյանը արձագանքում է՝ նրանց փոխարեն եկած դատավորները եւս ստանալու են աշխատավարձ, ուստի սա կրկնակի բեռ է հարկատուների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ