News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ ԱՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ» 

««Հանուն Արցախի» համազգային շարժմանը միացած կազմակերպությունների, անձանց և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ՝ ԱՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:

Դեկտեմբերի 10-ը մեր ազատագրական պայքարի ճանապարհին դարձավ ճակատագրական որոշումներ ընդունելու օր, որոնք նախանշեցին մեր պետության կայացման ու զարգացման հետագա ուղին:

Հետաքրքիր մի զուգադիպությամբ Արցախի ժողովուրդը բախտորոշ համաժողովրդական քվեարկությունները երկու անգամ կազմակերպել է հենց դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: 1991թ.  այս օրը, ռումբերի պայթյունների ներքո, Արցախի ժողովուրդը միասնականորեն «Այո´» ասաց անկախությանը: 2006 թ. այս օրն էլ հայկական Արցախ պետությունը հանրաքվեով Սահմանադրություն ընդունեց:

Այսօր Արցախն ունի պետական բոլոր խորհրդանիշները, ունի պետականությունը փաստող բոլոր կառույցներն ու ինստիտուտները: Արցախն այսօր առավել կայացած  պետություն է, քան իրեն բռնակցել փորձող Ադրբեջանը:

Մեզանից  ամեն ոք պետք է գնահատի իր սեփական անկախությունը, բոլորի անկախության զգացողության համագումարն էլ կապահովի երկրի անկախությունը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ՝ պետական այս կարևորագույն տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն և ամենայն բարիք»,-նշված է ուղերձում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ