News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Այս օրենքը «սղացրել» են նրա համար, որ վարչական դատարանի ծանրաբեռնավածությունը թեթևացնեն։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացմանը։

«Երեկ ՀՀ ԱԺ–ն, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումը, ըստ որի՝ 2020 թվականի հունվարի 1-ից Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված որոշումները դատարան բողոքարկելու համար սահմանվելու է պետական տուրք 4000 ՀՀ դրամ։ Այսինքն` այսուհետ քաղաքացիները 5000 դրամանոց ակտը բողոքարկելու համար պետք է վճարեն գրեթե նույնքան գումար, իսկ ավելի պատկերավոր՝ 1000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության որոշումը դատական կարգով վիճարկելու համար պետք է վճարեն քառապատիկի չափով։ Հասկանալի է, որ այս օրենքը «սղացրել» են նրա համար, որ վարչական դատարանի ծանրաբեռնավածությունը թեթևացնեն։ Իսկ ովքեր համաձայն չեն վարչական ակտի հետ, այն կարող են բողոքարկել վերադասության կարգով ՀՀ ոստիկանությունում, որը որպես կանոն 95 տոկոսի դեպքում մերժում է։ Միաժամանակ, հիշեցնեմ նաև ՀՀ Սահմանադրական դատարանի 2018 թվականի հուլիսի 10-ի ՍԴՈ-1426 որոշման մասին, ըստ որի՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով՝ դատական բողոքարկման բոլոր փուլերում:

Այս պահին ՀՀ ոստիկանությունը պատրաստ չէ անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետներում ուսումնասիրել իր իսկ ընդունած վարչական ակտերը, և 4000 ՀՀ դրամ պետական տուրքի սահմանումը ՀՀ քաղաքացիների համար կդառնա լրացուցիչ ֆինանսական բեռ, ինչը կպարտադրի վճարել երբեմն ակնհայտ սխալ ճանապարհային ոստիկանության ակտերը»,– հայտարարել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կազմել է...
Արտարժութային պարտքը մասնակիորեն կփոխարինվի դրամային պարտքով՝ նվազեցնելով փոխարժեքի տատանման ռիսկը
Կբարձրացվի ՀՀ կառավարության պարտքի կառավարման արդյունավետությունը...
ԱԺ քննարկմանը կներկայացվի սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2024 թ. ծրագիրը. կտրվի 1 մլրդ դրամի աջակցություն
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում ընդունեց որոշում, որով...
Պետական պահպանության ծառայությունը բյուջեից լրացուցիչ 267,4 մլն գումար կստանա՝ «կադրերի արտահոսքը կանխելու համար»
Նախագծում հիշեցվում է նաև, որ ծառայությունն իրականացնում է պետական պահպանության օբյեկտների, դրանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի...
Շուռնուխում նոր տների կառուցման համար նոր վերջնաժամկետ սահմանվեց եւ հատկացվեց լրացուցիչ 228 մլն դրամ
Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում «սահմանազատման հետևանքով» իրենց տներից ու հողամասերից զրկված ընտանիքների համար բնակելի թաղամասի...
20 համայնքում 30 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի. 1,8 մլրդ դրամ կհատկացվի 8 մարզպետների աշխատակազմերին
Ըստ ՏԿԵՆ ղեկավարի՝ Արագածոտնի մարզում 2 ծրագիր կիրականացվի, արժեքը՝ 42 միլիոն դրամ, Արմավիրի մարզում՝ 2 ծրագիր, արժեքը՝ 12,5 միլիոն դրամ..
Ամենաշատ