News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 19
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«ՏուրՍտատ» տուրիստական պորտալը ներկայացրել է 2019 թվականին ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում հանրահայտ երկրների վարկանիշը:

Ռուսաստանից Հայաստան տուրուղեւորությունների թիվը 2019 թվականի 9 ամիսներին 24 տոկոսով աճել է՝ հասնելով մինչեւ 406 հազարի: Հայաստանը Ռուսաստանից արտագնա տուրիզմի վարկանիշում 21-րդ տեղում է: Այս տարի Ռուսաստանից արտասահման տուրիզմի առումով առաջատարներն են՝ Թուրքիան, Ֆինլանդիան եւ Ղազախստանը:

2019 թվականի 9 ամիսների արդյունքներով Ռուսաստանից զբոսաշրջիկների շրջանում տարածված երկրների թոփ տասնյակում են՝ Թուրքիան 5 մլն 675 հազար տուրուղեւորություններով, Աբխազիան (3 մլն 855 հազար), Ֆինլանդիան (2 մլն 695 հազար), Ղազախստանը (2 մլն 471 հազար), Ուկրաինան (1 մլն 857 հազար), Չինաստանը (1 մլն 712 հազար), Էստոնիան (1 մլն 348 հազար), Իտալիան (1 մլն 12 հազար), Վրաստանը (990 հազար) եւ Գերմանիան (977 հազար):

Ռուսաստանից արտասահման արտագնա տուրիստական ուղեւորությունների ընդհանուր թիվը 2019 թվականին աճել է 7 տոկոսով՝ հասնելով մինչեւ 35 մլն 200 հազարի:

Ռուսաստանից արտագնա տուրիզմի վարկանիշը կազմվել է տարվա առաջին 9 ամիսներին Ռուսաստանից արտասահման արտագնա տուրիստական ուղեւորությունների վիճակագրության վերլուծության արդյունքներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևան-Թեհրան չվերթը կայացել է ժամանակին. ավիաընկերությունը վերսկսում է այդ ուղղությամբ թռիչքները
Մի քանի խոշոր ավիաընկերություններ դադարեցրել էին դեպի Իրան և Իրաք չվերթները․․․
2019-ին ներգնա զբոսաշրջության աճը կլինի 15 տոկոս. միայն Գերմանիայից 40 տոկոսով աճել են այցելությունները. Նախարար
Նա վստահություն հայտնեց, որ 2020 թվականի ընթացքում կունենանք ոչ պակաս չափով ներգնա զբոսաշրջության աճ…
Ամուլսարի շահագործումը կարող է տորպեդահարել Ջերմուկում զբոսաշրջությունը. ԱԺ պատգամավոր
Խորհրդարանում ձեւավորված ժամանակավոր քննիչ հանձնաժողովը շուտով հրավիրելու է ընկերության ներկայացուցիչներին եւ բնապահպաններին…
Զբոսաշրջիկները փորձել են իտալական Սարդինիա կղզու լողափերից ավելի քան 10 տոննա ավազ դուրս բերել
Սարդինիայում ընդհանուր կա ավելի քան 250 լողափ, ընդ որում՝ այստեղ ավազի գույնը տատանվում է ձյունափայլից մինչեւ մուգ վարդագույն…
Ճանապարհորդությունների ինդուստրիայի 2020թ․ ամենասպասելի թրենդները
Agoda-ի վերջին հետազոտության համաձայն, երեք բան հաջորդ տասնամյակում «նորմալ» կլինի ճանապարհորդների համար․․․
2019 թվականին Թաիլանդ է այցելել ռեկորդային թվով զբոսաշրջիկ
Վերջին տվյալներով՝ 2019 թվականին Թաիլանդ այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը գերազանցել է…
Ամենաշատ