News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 22
USD
479.33
EUR
531.82
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ամերիկացի կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, որը մեղադրվում է ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ,  իր սնանկացած կինոընկերության տնօրենների խորհրդի հետ համատեղ մշակել է նախնական համաձայնություն իր գործողություններից տուժած կանանց 25 մլն դոլար որպես փոխհատուցում վճարելու մասին։ Այս մասին տեղեկացրել է The New York Times թերթը՝ նշելով, որ համաձայնագրի պայմաններով Վայնշտեյնից չի պահանջվում մեղքի ընդունում կամ փոխհատուցում սեփական միջոցներից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Հղում կատարելով իրավաբաններին, որոնք մասնակցել են համաձայնության պատրաստմանը, թերթը նշել է, որ այն «նախնական կարգով» գրանցված բոլոր կողմերի հավանությանն է արժանացել։ Համաձայնագրի շրջանակում փոխհատուցում պետք է վճարեն ապահովագրական ընկերությունները, որոնք ներկայացնում են Weinstein Company-ի շահերը։ Քանի որ այն այժմ սնանկացման ընթացակարգ է անցնում, Վայնշտեյնին ոտնձգությունների մեջ մեղադրող կանայք պետք է իրենց պահանջները ներկայացնեն վարկատուների հետ միասին։ Վճարումների ընդհանուր գումարը, թերթի տվյալներով, կազմում է 47 մլն դոլար։

2017 թվականի հոկտեմբերին The New York Times թերթը հրապարակել էր նյութ, որտեղ Վայնշտեյնը մեղադրվում էր բազմաթիվ սեռական ոտնձգությունների մեջ։ Պարբերականի տվյալներով՝ պրոդյուսերը 30 տարվա ընթացքում ինտիմ հարաբերությունների է դրդել  երիտասարդ դերասանուհիներին եւ իր ընկերության աշխատակցուհիներին՝ նրանց խոստանալով կարիերային աճ։ Հետագայում Վայնշտեյնի դեմ մեղադրանքներով հանդես է եկել 80 կին։ Պրոդյուսերը, որը չի ընդունում մեղքը, 1 մլն դոլար գրավով ազատ է արձակվել մինչեւ դատը, որը նախատեսված է եկող տարվա հունվարի սկզբին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ