News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 48-ամյա տղամարդուն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

2019 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ին սահմաններում, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ դեմքի ձախ կեսի, աջ եւ ձախ ազդրերի ստորին երրորդների առաջային մակերեսների՝ ստորադիր մկանների վնասում, աջ ծնկահոդի դրսային մակերեսի, ձախից այտային շրջանի ու աջ ծնկահոդի դրսային մակերեսի, աջ եւ ձախ ազդրերի ստորին երրորդների առաջային մակերեսների՝ ստորադիր մկանների վնասում եւ ձախ ականջախեցու վերին եզրի, ձախից այտային շրջանի կտրած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ ծնված 1977 թվականին:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչը՝ ծնված 1971 թվականին, 2019 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, իր ծանոթի՝ նույն քաղաքի՝ 1977 թվականին ծնված բնակչի հետ, վերջինիս բնակարանում ալկոհոլ են օգտագործել, որի ժամանակ անձնական հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, ինչի ընթացքում 48-ամյա տղամարդը, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, սեղանին դրված դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել ծանոթի մարմնի տարբեր մասերին եւ դեմքի ձախ կեսի շրջանին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ դեմքի անջնջելի այլանդակմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1971թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ