News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 19
USD
481.65
EUR
546.14
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում ստիպված են եղել  տեխնիկական ընդմիջում հայտարարել. մի քանի հեռուստաալիքների թղթակիցները տեղեկացնում են, որ պատճառը «կղանքի անտանելի հոտն էր», տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիան»։

Այսօրվա նիստում խորհրդարանը պետք է հաստատեր Գերագույն դատարանի դատավորների թեկնածուներին եւ դիտարկեր  նախկին կառավարող «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Նիկա Մելիային լիազորություններից զրկելու հարցը։ Այս հարցերի քննարկմանը զուգահեռ՝ օրենսդիր մարմնի շենքի առջեւ տեղի է ունենում ընդդիմության եւ քաղաքացիական ակտիվիստների բողոքի ցույցը։ Շենքի բոլոր մուտքերը շրջափակել են ոստիկանները։

Ի՞նչն է դարձել դահլիճում սուր հոտի պատճառը՝ հայտնի չէ։ Դահլիճում միայն կառավարող «Վրացական երազանքի» ներկայացուցիչներն էին։ Մյուսները բոյկոտում են նիստը։

Խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ երկու ընդդիմադիր պատգամավոր, որոնց անունները նա չի նշել, դահլիճ են բերել եւ լցրել անհայտ ծագման ուժեղ հոտով նյութ։

«Երկու ընդդիմադիր պատգամավոր մտել են նիստերի դահլիճ եւ անհայտ նյութ բերել ու լցրել այստեղ։ Դուք հասկանում եք, թե որն է եղել նրանց նպատակը։ Կարող եմ ուղղակի այստեղից խոստանալ նրանց, որ դրան կհաջորդի դաժան արձագանք, հավանաբար անհրաժեշտ է հայտարարել տեխնիկական ընդմիջում»,- ասել է Կոբախիձեն։

Պատգամավոր Սոֆո Կիլաձեն տեղեկացրել է, որ այն բանից հետո, երբ նիստերի դահլիճում ինչ-որ նյութ լցվեց, պատգամավոր Էնձել Մաճավարիանին վատ զգաց։

Պատգամավոր Զազա Պապուաշվիլին ասաց, որ սուր հոտն սկսվեց այն բանից հետո, երբ դահլիճ մտան, իսկ հետո անմիջապես դուրս եկան պատգամավորներ Լելա Կեբուրիան եւ Իրմա Նադիրաշվիլին «Եվրոպական Վրաստանից»։

Պատգամավոր Գիա Գաչեչիլաձեն պատահածն անվանեց «ահաբեկչական ակտ»։

«Նրանք ինչ-որ բան լցրին, ես չտեսա։ Չգիտեմ ինչ է դա, գուցե թույն։ Շատ սուր հոտ է։ Երբ երկու աղջիկները՝ «նացիոնալների» երկու պատգամավորները, մտան, ինչ-որ բան լցրին։ Նրանք դա արեցին այն պահին, երբ խոսում էին Նատո Չխեիձեի հետ։ Հիմա որոշում են քիմիական բաղադրությունը։ Սա ահաբեկչական ակտ է»,- ասել է Գաչեչիլաձեն։

Արդեն դեպքի վայր են եկել փորձագետ-քրեագետը եւ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչները, որոնք պետք է պարզեն անտանելի գարշահոտության պատճառը։ Ենթադրաբար խորհրդարանի նիստը կվերսկսվի, երբ աշխատանքն ավարտեն ոստիկանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սաակաշվիլին հայտարարել է բանտում երկիրը ճգնաժամից դուրս բերելու ծրագրի մշակման մասին
«Ես գիտեմ, թե ինչպես է դա արվում՝ ի տարբերություն այս իշխանությունների...
ԶԼՄ-ներ. Սաակաշվիլուն հոսպիտալից բանտ են վերադարձրել
Հատուկ պատժիչ ծառայությունը Վրաստանի նախկին նախագահին հոսպիտալից վերադարձրել է բանտ...
Սաակաշվիլին չի մասնակցի դատավարությանը Թբիլիսիի դատարանում
«Նրա առողջական վիճակը թույլ չի տալիս նրան ներկա գտնվել դատավարությանը եւ դիմել հանրությանը...
Սաակաշվիլին դադարեցնում է բուժումը եւ պահանջում է վերսկսել այցելությունները
Նախագահի խոսքով` իրեն զրկել են հեռուստացույցից եւ թույլ չեն տվել այցելուներին տեսնել իրեն...
Թբիլիսիում սկսվեց Սաակաշվիլիի դատավարությունը. ինչո՞ւմ է նա մեղադրվում
Զբոսանավերի վարձույթ Պիզայում՝ 25 հազար 237 լարի...
Սաակաշվիլի. վերջին 400 տարում Վրաստանի առաջին ղեկավարն եմ, որը բանտում է հայտնվել
Նախկին նախագահը կոչ է արել իր կողմնակիցներին «միասնաբար վերջ տալ այդ ամենին»․․․