News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում «Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովի նիստում հայկական պատվիրակությունը խափանել է Հայկական ատոմային էլեկտրակայանի փակման հարցը բարձրացնելու ադրբեջանցի գործընկերների փորձերը: Այս մասին դեկտեմբերի 12-ին ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հայկական պատվիրակության ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ հայկական պատվիրակության բերած փաստարկները բավականին հիմնավորված էին եւ տարհամոզել են մյուս պատվիրակությունների անդամներին: «Մեծ դժվարությամբ է հաջողվել կանխել Մեծամորի ԱԷԿ-ը փակելու հետ կապված ադրբեջանական հերթական նախաձեռնությունը: Ադրբեջանական կողմը ուղիղ ընդգծում էր, որ ԵՄ-ն պետք է բոլոր ջանքերը գործադրի, որ կարճ ժամկետում բարձրացնի ատոմային կայանի փակման հարցը: Ես հանձնաժողովում ելույթի իրավունք վերցրեցի  հենց քվեարկությունից առաջ եւ երկար փաստարկում էի, թե այդ առաջարկն ինչու է անընդունելի: Մենք նաեւ քաղվածք ներկայացրինք ԱԷՄԳ-ի զեկույցից, որում հստակ ընդգծվում է, որ Մեծամորի ԱԷԿ-ը վերջին 2-3 տարում անվտանգության մակարդակի առումով զգալի առաջընթաց է ապահովել»,- նշեց Աբրահամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ