News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Անգլիական ամրոցի դռան վրա հայտնաբերվել է ավելի քան 50 նկար, այդ թվում գրաֆիտի, որոնցում, հավանաբար, պատկերված է կախված Նապոլեոն Բոնապարտը, տեղեկացրել է CNN-ը։

Դուռը հայտնաբերվել է բոլորովին վերջերս Դուվրի ամրոցում (Անգլիայի հարավ-արեւելք), նշվել է English Heritage բարեգործական կազմակերպության հայտարարությունում։ Այն բոլորի ուշադրությանը կներկայացվի հուլիսին։

Կարծիք կա, որ փորագրված նկարները դռան վրա արվել են զինվորների կողմից, որոնք ամրոցում ապրել են 1789-1855թթ.։

1790-ական թթ. ամրոցը նորոգվել է Ֆրանսիա Նապոլեոնի ներխուժման սպառնալիքի պատճառով եւ «հնագույն միջնադարյան ամրոցից» վերածվել է «ժամանակակից ռազմական կայազորի»։

Ամրոցի պատերի ներսում տեղակայված են եղել հազարավոր զինվորներ։ Այստեղ՝ արտաքին մեծ խրամատում միաժամանակ գտնվել են 6-12 մարդիկ, որոնք պաշտպանել են Սուրբ Հովհանի աշտարակը, որտեղ գտնվել է դուռը։

Փորձագետները կարծում են, որ զինվորները փորձել են «կարճել» ժամանակը՝ դռան վրա փորագրանկարներ անելով։ Նրանք, ամենայն հավանականությամբ, ստեղծել են արվեստի ոչ ավանդական ստեղծագործություններ դանակի կամ սվինների օգնությամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ