News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը ուրբաթ Ռեյչել Նոբլին նշանակել է ռադիոէլեկտրոնային հետախուզության տնօրինության (Australian Signals Directorate) ղեկավարի պաշտոնին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Գեներալ-նահանգապետը համաձայնել է կառավարության երաշխավորությանը՝ Ռեյչել Նոբլին նշանակել ռադիոէլեկտրոնային հետախուզության ավստրալական տնօրինության  (ASD) գլխավոր տնօրեն։ Նոբլը ASD ղեկավար առաջին կինն է, որը գլխավորում է Ավստրալիայի խոշոր հետախուզական վարչությունը»,- նշված է վարչապետի հաղորդագրությունում, որը տեղադրված է կառավարության կայքում։ Մորիսոնը ընդգծել է, որ այսօր ռադիոէլեկտրոնային հետախուզության տնօրինությունը կարեւոր դեր է խաղում գլոբալ սպառնալիքներից Ավստրալիայի եւ նրա ազգային շահերի պաշտպանության գործում։

Ավելի վաղ Նոբլը գլխավորել է կիբեռանվտանգության ավստրալական պետական կենտրոնը։ Սպասվում է, որ նա ASD ղեկավարությունը կստանձնի 2020 թվականի փետրվարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ