News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի Բրազիլիայի հարավ-արեւելյան Մինաս Ժերայս նահանգի մայրաքաղաք Բելու Օրիզոնթիի քաղաքապետարանն անցկացրել է բնապահպանական ակցիա, որի շրջանակում բաժանել բնակիչներին ավելի քան երկու հազար զատիկ: Քաղաքային իշխանությունների մտահղացմամբ՝ այդ միջատները պետք է օգնեն կանաչ տարածքների վնասատուների դեմ պայքարում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով G1 պորտալին:

Մեգապոլիսի 122-ամյակի շրջանակում միջոցառման ընթացքում շրջակա միջավայրի պաշտպանության քաղաքային վարչության աշխատակիցները բաժանել են անցորդներին զատիկներ պարունակող պլաստիկից տարաներ՝ հույս ունենալով, որ մարդիկ բաց կթողնեն միջատներին իրենց տների մերձակայքում եւ այդկերպ կընդլայնեն ակցիայի աշխարհագրական ծածկույթը: Միջատների մի մասն ազատ էր արձակվել կենտրոնական փողոցներից մեկում, որտեղ աճում են շատ ֆիկուսներ: Հատկապես այդ բույսերն են առավելապես տուժել 2013 թվականին սպիտակաթեւերի՝ բույսերի համար վտանգավոր միջատների հարձակումից:

Այդ դեպքից հետո քաղաքի իշխանությունները որոշել էին ստեղծել զատիկներ բուծելու համար կացարան: 2018 թվականին բացված կենտրոնը ստեղծվել էր Փարիզում գոյություն ունեցող համանման նախագծի հիման վրա, որն ապացուցել էր իր բարձր արդյունաբերությունը:

Բելու Օրիզոնթին, որը ժամանակին անվանվել էր «քաղաք-պարտեզ»՝ հաշվի առնելով կանաչ տարածքների մեծ քանակությունը, վերջին տարիներին բախվում է մեծ ծառերի քանակի կտրուկ կրճատման խնդրին: 2018 թվականին մեգապոլիսը, որում բնակվում է ընդհանուր առմամբ 5 մլն մարդ, զրկվել է ավելի քան 10 հազար ծառից, իսկ 2019 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում կորցրել է եւս 9 հազար ծառ: Փոխարենն իշխանությունները տնկել են ավելի քան 80 հազար տնկիներ: Ընդհանուր առմամբ քաղաքապետարանի հաշվարկով՝ քաղաքի փողոցներում կան շուրջ կես միլիոն ծառեր՝ չհաշված այգիներում եւ մասնավոր տարածքներում աճող ծառերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ