News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երեկ տեղի է ունեցել շատ կարևոր և պատմական իրադարձություն՝ ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչել է հայոց Ցեղասպանությունը, ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև և ես ուզում եմ հայ ժողովրդի անունից գնահատանաքի խոսքեր ասել ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին, նաև ուզում եմ գնահատանաքի խոսքեր ասել Ներկայացուցիչների պալատի անդամներին, և ուզում եմ գնահատանաքի խոսքեր ասել ԱՄՆ հայությանը, բոլոր կազմակերպություններին, անհատներին, որոնք ներդրում են ունեցել այս կարևոր և պատմական որոշման կայացման գործում և  ընդհանրապես շնորհավորել հայ ժողովրդին ճշմարտության այս պատմական հաղթանակի առիթով, ինչը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր էջ է բացում և այդ գործընթացը բերում է նոր մակարդակի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք բազմիցս ենք արձանագրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար կարևոր է ոչ միայն պատմական ճշմարտության արձանագրման առումով, այլ նաև որպես ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ շարժման մի կարևոր բաղադրիչ: Եվ դուք տեղյակ եք, որ հենց Հայաստանի առաջարկությամբ Միացյալ ազգերի կազմակերպությունը դեկտեմբերի 9-ն ընդունեց որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման օր»,-նշեց նա:

Վարչապետը շեշտեց՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար նաև անվտանգային կոմպոնենտ ունի․ «Բայց շատ կարևոր է արձանագրել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար նաև անվտանգային կոմպոնենտ ունի և կարևոր է մեր երկրի և ժողովրդի անվտանգության ապահովման տեսակետից: Եվ ուզում եմ ընդգծել, որ ոչ թե 1915 թվականի ցեղասպանությունը, այլ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է ստիպում արձանագրել, որ Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և ՀՀ համար, ավելի ճիշտ՝ այդ քաղաքականությունն է սպառնալիք ՀՀ և հայ ժողովրդի համար: Եվ գիտեք, որ ըստ էության շատ երկար ժամանակ, արդեն մոտ 30 տարի Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի սահմանը, և այս իրողությունները մեկը մյուսի շարունակությունն են: Եվ ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ նաև Միացյալ նահանգների և մի շարք այլ երկրների կայացրած որոշումներն արձանագրում են Թուրքիայի վարած ապակառուցողական ու ագրեսիվ քաղաքականությունը մեր տարածաշրջանում։ Թուրքիան այսօր ագրեսիվ քաղաքականություն է վարում Սիրիայի, Իրաքի, Կիպրոսի, Հունաստանի նկատմամբ: Եվ Թուրքիան շրջափակված է պահում Հայաստանը, սա ի ցույց է դնում այն դերակատարումը, որն այսօր մեր տարածաշրջանում ունի: Այս առումով, նաև միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնի Թուրքիայի գործողությունների կապակցությամբ և Թուրքիային քաջալերի, որպեսզի ինքը վերագնահատի ու բերագնահատաի, վերանայի իր դերը մեր տարածաշրջանում»:

Վարչապետի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը հենց առաջին հերթին Թուրքիային է անհրաժեշտ․ «Ինչպես ՀՀ բոլոր կառավարությունները, մեր կառավարությունը նույնպես արձանագրում է, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Եվ ընդ որում, մենք ասել ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար Թուրքիայի հետ հարաբերությունների օրակարգի հարց չէ: Հայոց ցեղասպանության ճանաչումը հենց առաջին հերթին Թուրքիային է անհրաժեշտ՝ իմ նշած գործառույթի շրջանակներում, որպեսզի Թուրքիան վերանայի իր դերակատարումը մեր տարածաշրջանում»։

Դեկտեմբերի 9-ը՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման օր հռչակելու  մասով Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Հայոց ցեղասպանության զոհերը նաև արժանապատվության պաշտպանության խնդիր ունեն․ «Կարող է առաջին հայացքից տարօրինակ թվալ, որ Հայոց ցեղասպանության զոհերը նաև արժանապատվության պաշտպանության խնդիր ունեն, բայց Թուրքիայի նախագահի՝ այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի նկատմամբ արված անպարկեշտ և ցինիկ արտահայտություները եկան, որ նման պաշտպանության կարիք կա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ