News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Եկող տարի Նիդեռլանդները մտադիր է դեսպանություն բացել Հայաստանում։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը դեկտեմբերի 13-ի ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ այս շաբաթ ավելի վաղ Նիդեռլանդների իշխանությունները որոշում են ընդունել դեսպանության բացման համար միջոցներ հատկացնելու մասին։

Շաբաթվա մեջ երկրորդ որոշումն ընդունել է Հոլանդիայի Ներկայացուցիչների պալատը, որը վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։ Նոյեմբերին եւ դեկտեմբերին համապատասխան որոշումներ Համաձայնագրի վավերացման մասին ընդունել են նաեւ Սլովենիան, Խորվաթիան եւ Իռլանդիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ