News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 18
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Միավորված Ազգերի Կազմակերպությունը հայտարարել է, որ չիլիացի ոստիկանները եւ զինվորները պետք է ենթարկվեն պատասխանատվության մարդու իրավունքների լուրջ խախտումների համար, ներառյալ սպանությունները, կտտանքները եւ բռնաբարությունները, տեղեկացնում է Reuters-ը։

ՄԱԿ մարդու իրավունքների գրասենյակի զեկույցի համաձայն՝ 345 մարդ աչքի վնասվածքներ է ստացել անագե փամփուշտներով վիրավորվելուց, որոնք արձակվել են նրանց ուղղությամբ անվտանգության ուժերի կողմից։

Ընդհանուր առմամբ, ցույցերի երկու ամսվա ընթացքում, որոնք բռնկվել էին այս տարվա հոկտեմբերին, սպանվել է 26 մարդ։

«Մենք պարզել ենք, որ ոստիկանության գործողություններն այդ իրադարձությունների ժամանակ կրել են բռնաճնշման բնույթ։ Գրանցվել են մարդու իրավունքների խախտման դեպքեր... ներառյալ ուժի անիրավաչափ կիրառումը, որը հանգեցրել է սպանությունների եւ վիրավորումների, կամայական կալանումների եւ կտտանքների, ինչպես նաեւ դաժան վերաբերմունքի, ներառյալ սեռական բռնությունը»,- ասել է ՄԱԿ առաքելության ղեկավար Իմմա Գերաս-Դելգադոն Ժնեւի ճեպազրույցում։

Իր հերթին, մարդու իրավունքների փոխնախարար Լորենա Ռեկաբարենը քննադատել է ՄԱԿ հաշվետվությունը՝ հայտարարելով, որ կառավարությունն իր շտկումները կկատարի եզրակացության մեջ, որն արվել է «ոչ ճիշտ տեղեկատվության կամ զեկույցում անբավարար թարմացված տեղեկատվության հիման վրա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ