News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 21
USD
479.34
EUR
531.59
RUB
7.78
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել է Անկարային Patriot ՀՀՊ համակարգեր վաճառել եւ սպասում է պատասխանի, շաբաթ Կատարում ընթացող Դոհայի համաժողովում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է«ՌԻԱ Նովոստի»-ն:

«Թուրքիան հավատում է, որ ԱՄՆ-ն դեռեւս մեր դաշնակիցն է, եւ մենք նախկինի պես շարունակում ենք մնալ նրա դաշնակիցը... Ոչ ոք չի կարող չեղարկել Ռուսաստանի հետ Ս-400-ի գնման գործարքը: Ռուսաստանի առաջարկն ավելի շահավետ էր, եւ մենք այն ընդունել ենք: Հիմա պատրաստ ենք ԱՄՆ-ից գնել Patriot համակարգ, պատասխանի ենք սպասում»,- ասել է Չավուշօղլուն:

Նա սպառնացել է, որ Ս-400-ների մատակարարման պատճառով ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ ընդունելու դեպքում Թուրքիան ստիպված կլինի դրանց պատասխանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ