News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 28
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Չինաստանը չեղարկել է ԱՄՆ-ի համար նախատեսված լրացուցիչ տուգանային մաքսատուրքերն ԱՄՆ-ից ներկրված ապրանքների համար, հաղորդում է DW-ը:

ՉԺՀ-ի կառավարությունը հրաժարվում է կիրառել 10 եւ 5 տոկոսի չափով մաքսատուրքեր ամերիկյան որոշ ներկրված ապրանքների համար, կիրակի՝ դեկտեմբերի 15-ին, հայտնել է Պեկինում ֆինանսների նախարարությունը: ԱՄՆ-ից ավտոմեքենաների եւ պահեստամասերի համար լրացուցիչ տուգանային մաքսատուրքերը պետք է ուժի մեջ մտնեին այսօր:

Ավելի վաղ ԱՄՆ-ն եւ Չինաստանը ձեռք էին բերել առաջին մասնակի համաձայնությունը առեւտրային հակամարտության կարգավորման հարցում, որը տեւում է արդեն կես տարի: ՉԺՀ-ն համաձայնություն է տվել ձեռքբերել ԱՄՆ-ից գյուղատնտեսական արտադրանքի հավելյալ մասնաբաժին, իսկ ԱՄՆ-ը խոստացել է կրճատել Պեկինի նկատմամբ կիրառվող որոշ մաքսերն ու չեղարկել լրացուցիչ միջոցները, որոնց մեկնարկը նախատեսված էր դեկտեմբերի 15-ին:

ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային վեճի շրջանակում առաջին մասնակի հաջողությունից հետո երկրները հայտարարել են բանակցությունների երկրորդ փուլը հնարավորինս արագ սկսելու մտադրության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել