News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է ռոումինգում նոր ինտերնետ փաթեթներ ծառայության մեկնարկի մասին: «Ռոումինգ փաթեթ 1000 ՄԲ» եւ «Ռոումինգ փաթեթ 500 ՄԲ» ծառայությունները հասանելի են աշխարհի ավելի քան 65 երկրում՝ Եվրոպայի ամբողջ տարածքում, Եգիպտոսում, Թայլանդում, ԱՄՆ-ում եւ մի շարք երկրներում՝ բոլոր օպերատորների ցանցերում։ «Ռոումինգ փաթեթ 1000 ՄԲ» ծառայության արժեքն է 6000 դրամ, որի շրջանակում տրամադրվում է 1000 ՄԲ ինտերնետ՝ 1 ՄԲ-ի արժեքը փաթեթում 6 դրամ է: «Ռոումինգ փաթեթ 500 ՄԲ» ծառայության արժեքն է 3500 դրամ, որի շրջանակում տրամադրվում է 500 ՄԲ Ինտերնետ, իսկ 1 ՄԲ-ի արժեքը փաթեթում 7 դրամ է: Փաթեթների գործողության ժամկետն է 15 օր։ Ծառայությունը հասանելի է ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային բաժանորդներին։

«Մենք շարունակում ենք շահավետ սակագներ տրամադրել ռոումինգ մեկնող մեր բաժանորդներին՝ հնարավորինս հասանելի դարձնելով կապի ծառայություններն արտերկրում։ Վստահ եմ, որ ռոումինգում Beeline-ի նոր ինտերնետ փաթեթների շնորհիվ ձեր ճամփորդությունը կդառնա էլ ավելի հաճելի եւ հարմար, եւ դուք լիարժեք կկիսվեք ձեր ամանորյա տրամադրությամբ ձեր մտերիմների հետ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ռոումինգ փաթեթ 500 ՄԲ» ծառայությունն ակտիվացնելու համար կանխավճարային բաժանորդներին անհրաժեշտ է հավաքել 400# հրահանգը, իսկ հետվճարային բաժանորդներին՝ 410#։ «Ռոումինգ փաթեթ 1000 ՄԲ» ծառայությունը կանխավճարային բաժանորդների համար կակտիվանա 401# հրահանգով, իսկ հետվճարային բաժանորդների համար 411# հրահանգով:

Հիշեցնենք, որ Beeline-ի բաժանորդները ցանկացած երկրից կարող են անվճար զանգահարել հաճախորդների սպասարկման կենտրոն +374 8000 0612 հեռախոսահամարով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ