News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Էստոնիայի ՆԳ նախարար, Պահպանողական ժողովրդական կուսակցության նախագահ Մարտ Հելմեն մեկնաբանել է Ֆինլանդիայի վարչապետի պաշտոնում Սաննա Մարինի նշանակումը՝ նշելով, որ «վաճառողուհին բարձրացել է մինչեւ վարչապետ», փոխանցում է TRE Raadio-ն:

Դեկտեմբերի 10-ին Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն էր տվել 34-ամյա Սաննա Մարինի նշանակմանը պետության վարչապետի պաշտոնում, որը նախկինում ղեկավարել էր երկրի տրանսպորտի եւ կապի նախարարությունը:

«Մազերդ բիզ-բիզ են կանգնում Ֆինլանդիայում ներկայումս տեղի ունեցածից: Ես այս կապակցությամբ կհիշեցնեի Վլադիմիր Ուլյանով-Լենինի խոսքն այն մասին, որ ցանկացած խոհարարուհի կարող է նախարար դառնալ կամ՝ չեմ հիշում կոնկերտ ինչպես է արտահայտվել»,- ասել է նա:

Հելմեի խոսքով՝ Մարինի նշանակումը կարելի է նկարագրել՝ «վաճառողուհին բարձրացել է մինչեւ վարչապետ» բառերով: Դրանից բացի, նրան վրդովել է այն, որ «փողոցային ակտիվիստները եւ անկիրթ մարդիկ» նույնպես մտել են ֆիննական կառավարություն:

Մարինը դարձել է աշխարհում ամենաերիտասարդ գործող վարչապետը: Նրան օգտին է քվեարկել քվեարկությանը մասնակցած կուսակցության ղեկավարության 61 անդամից 32-ը, նրա մրցակցի՝ սոցիալ-դեմոկրատների խորհրդարանական խմբակցության նախագահի օգտին է քվեարկել 29 մարդ:

Գործակալությունը հայտնում է, որ Ֆինլանդիայում առաջին անգամ 5 իշխող կուսակցությունների առաջնորդներ են ընտրվել կանայք:

Հոկտեմբերին բելգիացի քաղաքական գործիչ Սոֆի Վիլմեսը նշանակվել էր երկրի վարչապետի պաշտոնակատար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ