News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Պետական ոչ առեւտրային կազմակերպությունները, որոնք զբաղվում էին տեղեկատվություն տրամադրելով, 2018 թվականի հեղափոխությունից հետո այլեւս չեն զբաղվում քարոզչությամբ՝ ուղղված այս կամ այն քաղաքական ուժի կամ անձանց խմբի դեմ։ Այս մասին խորհրդարանի Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դեկտեմբերի 16-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Ավելի վաղ խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ իր ու ԲՀԿ-ի հանդեպ մայրաքաղաքի ընտրարշավի ընթացքում ֆեյք էջերի միջոցով սոցցանցերում քարոզվել է ատելություն։ Նա հիշեցրեց, որ նման գործողությունները երբեմն կոորդինացվել են տարբեր պետական կատույցներից, մասնավորապես՝ ՊՈԱԿ-ներից։ «Երբեմն մարդիկ անգամ չէին թաքցնում իրենց իսկական անունները։ Նրանք սպառնալիքներ էին հնչեցնում՝ օգտվելով սոցցանցերի իրենց պաշտոնական էջերից, եւ նրանց մեջ կային այնպիսիները, ովքեր աշխատում էին պետական հատվածում»,- դժգոհել է Զոհրաբյանը։

Ի պատասխան՝ Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ այդ տեղեկատվությունը հնացած է, եւ որ նման բան հետհեղափոխական Հայաստանում լինել չի կարող։

Դա առաջ է բերել Զոհրաբյանի եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի քննադատությունը, որոնք կառավարող դաշինքի պատգամավորի խոսքերը հերքող փաստարկներ եւ օրինակներ են ներկայացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ